Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2018 17:01
Նաիրա Բադալյան

Գ.Մակարյան. Տարեկան շրջանառության չհարկվող շեմի իջեցումն ուղղված է կոռուպցիայի վերացմանը և ստվերի կրճատմանը

Գ.Մակարյան. Տարեկան շրջանառության չհարկվող շեմի իջեցումն ուղղված է կոռուպցիայի վերացմանը և ստվերի կրճատմանը

Արմինֆո. Տարեկան շրջանառության չհարկվող շեմի 115 մլն.դրամից մինչև 58.35 մլն.դրամ իջեցումն ուղղված է կոռուպցիայի վերացմանը և ստվերի կրճատմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 

Ըստ Մակարյանի, փոքր բիզնեսի հարկային բեռը թեթևացնելու համար ավելի վաղ Հայաստանում մշակվեցին տարբերակված հարկման մոդելներ: Սակայն, չնայած օրենսդիրի լավագույն մտադրություններին, նախաձեռնությունը ծառայեց որպես չար նպատակներին, գայթակղություն ստեղծելով տարբեր մանիպուլյացիաների համար: «Հայաստանում այսօր դեռ չի ձևավորվել բիզնեսի վարման և վերահսկիչ մարմինների աշխատանքի իդեալական մշակույթ, իսկ կոռուպցիայի ռիսկերի և ստվերային մանիպուլյացիաները պահպանում են իրենց դիրքերը համակարգում», - ասել է Մակարյանը: Բացի այդ, այլ երկրներում, նշել է փորձագետը, նման պրակտիկա չկա, քանի որ կա հարկային մեկ սանդղակ և բոլորը հավասար են:

 

Ներկայում, ինչպես նշել է Մակարյանը, կոռուպցիայի դեմ պայքարելու համար հարկային մարմինները փորձում են շեմերի վերանայման միջոցով ռիսկային հարկատուներին բերել հարկայինն դաշտ, կամ նրանց ավելի տեսանելի դարձնել պետական ​​եկամուտների կոմիտեի համար: Ըստ փորձագետի, որոշ աշխատանքների պտուղները արդեն տեսանելի են: «Հարկային և մաքսային կառույցներն այսօր հանդես են գալիս ողջամտության դիրքերից`անաչառ կերպով և առանց էմոցիաների, ինչն արդեն նկատելի է, դատելով երկրի հարկային եկամուտների ծավալներից», - եզրափակել է Մակարյանը.

 

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանն իջեցնում տարեկան շրջանառության չհարկվող շեմը, վերադառնալով մինչև 2015 թվականը գործող կանոններին: Ինչպեսավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել էր ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը, պետական գանձապետարանը ԱԱՀ գծով տարեկան կորցնում է 400 մլրդ դրամ:

 

Նա նշել է, որ 2015-ին հարկման շեմը 58.35 մլն դրամից բարձրացվեց մինչև 115 դրամ, ակնկալելով տնտեսավարող սուբյեկտների հարկային վարքի փոփոխություն: Սակայն, իրականում բիզնեսը հավատարիմ մնաց իր հին քաղաքականությանը, փորձելով ցույց չտալ իր իրական շրջանառությունը: «Այստեղից կարելի է անելի երկու տրամաբանական եզրակացություն`կամ ստվերային տնտեսության ծավալները պահպանվել են, կամ էլ բիզնեսի կողմից հայտարարված թվերը համապատասխանում փաստացի շրջանառությանը, ինչը լուրջ կասկած է առաջացնում», - ասել է նա: Արդյունքում, ֆինանսական մարմիններն անտրամաբանական համարեցին արտոնյալ շեմի պահպանումը:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
21.10.2020
RUB6.410.08
USD494.371.04
EUR585.483.05
GBP645.355.85
CAD377.122.59
JPY47.130.40
CNY74.030.32
CHF546.513.14



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000