Արմինֆո.Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ստորագրման արարողությանը ներկաներին ուղղված իր խոսքում արտգործնախարար Նալբանդյանն ասաց. «Անցած տարին նշանավորվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Հայաստանի և Ճապոնիայի հարաբերություններն անցել են զարգացման նշանակալի ճանապարհ, որի ընթացքում երկու մայրաքաղաքներում դեսպանությունների բացումն, անկասկած, իր դրական ազդեցությունն ունեցավ հարաբերությունների առավել ակտիվացման համար»:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների միջև առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ, և Հայաստանը պատրաստ Է համատեղ ջանքերով այն լիակատար օգտագործել: ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանն առաջինն է, ում հետ Ճապոնիան Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր է ստորագրում, և մենք դա բարձր ենք գնահատում՝ համոզված լինելով, որ այս փաստաթուղթը նոր խթան կարող է հանդիսանալ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման համար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրի շրջանառությունը 2017 թվականի վերջին կազմել է 81.5 մլն դոլար`տարեկան 56.7% աճով: Մասնավորապես, ներմուծումն աճել է 56.9%, կազմելով 81.1 մլն դոլար, իսկ արտահանումը`29.6%, մինչեւ 491.7 հազար դոլար:
![]() | 6.89 | 0.10 |
![]() | 522.20 | 1.00 |
![]() | 625.49 | 1.20 |
![]() | 719.54 | 0.96 |
![]() | 417.53 | 0.34 |
![]() | 47.98 | 0.06 |
![]() | 79.98 | 0.16 |
![]() | 568.04 | 3.05 |