Արմինֆո. Հայաստանի նոր Հարկային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականից, գործարար համայնքին առաջարկում է հարկման ավելի առաջադեմ մեխանիզմներ, - ասել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «Առաջարկվող գործիքը բիզնեսի շրջանառու միջոցները կավելացնի 80-90 մլրդ դրամով», - ասել է նա փետրվարի 20-ին, Երևանում կայացած մամլո ասուլիսում:
Ըստ Միրումյանի, Հայաստանի հարկային համակարգում առաջին անգամ կիրառվում են ԱԱՀ վերադարձի մեխանիզմներ (հաշվանցում), ընդ որում, ինչպես արտահանողի, այնպես էլ ձեռնարկատերերի համար: «20 օրվա ընթացքում ՊԵԿ-ն ստացել է ԱԱՀ վերադարձի 14 դիմում: Այդ դիմումների հաստատման դեպքում այդ գումարը կվերադարձվի բիզնեսին, դրանով իսկ ապահովելով նրանց համար հավելյալ շրջանառու միջոցներ», - ասել է Միրումյանը: Բացի այդ, այս տարվա սկզբից արդեն ավտոմեքենաների, սարքավորումների և արտադրության նպատակներով հումքի ներմուծումն իրականացվում է առանց ԱԱՀ վճարման մաքսային սահմանում:
Ըստ ՊԵԿ վիճակագրության, հունվարին ԱԱՀ-ի չկատարված ծավալները մաքսային սահմանին կազմել է մոտ 3 մլրդ դրամ: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը հասել է 40-45 մլրդ դրամի:
ՀՀ Հարկային օրենսգրքի մեկ այլ դրույթ ուղղված է Հայաստանից դեպի երրորդ երկրներ արտահանման գրավչության բարձրացմանը: «Եթե ընկերությունն ապրանքներ է ներկրում Հայաստան, ապա Հայաստանի սահմանի վրա ԱԱՀ-ով չի հարկվում», - ասել է ՊԵԿ ներկայացուցիչը: Հարկերից ազատվում են նաև մարդատար ավտոմեքենաները, որոնք գրանցված են օտար երկրներում, հետևաբար, այսուհետ Հայաստան այցելած զբոսաշրջիկը չի վճարի ճանապարհային հարկ:
Անդրադառնալով շահութահարկի գծով նոր կանոնակարգին, Վախթանգ Միրումյանը նշել է, որ ՀՕ կողմից տրամադրվող հնարավորություններն ուղղված են ներդրումային ծրագրերի իրականացմանը տնտեսվարող սուբյեկտների կողմից: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դեպի բիզնես կարևոր քայլ է նաև շահութահարկի այլընտրանքային կանխավճարային համակարգի ներդրումը, ինչի շնորհիվ, հարկ վճարողները պարտավոր չեն լինի կատարել եռամսյակային կանխավճարներ` նախորդ տարվա փաստացի շահույթի 25% չափով, եթե ընթացիկ տարում ակնկալում է ավելի քիչ շահույթ: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում է արտերկրում գովազդին, մարքեթինգին և կադրերի վերապատրաստմանն ուղղված ծախսերը նվազեցնելու հնարավորություն, ընդ որում`լիարժեք ծավալով և առանց սահմանափակումների:
Հարկային օրենսգրքի հաջորդ նորարարությունը վերաբերվում է անհատ ձեռնարկատերերին: Ինչպես նշել է Միրումյանը, ԱՁ-ն, որը գործում է ընդհանուր հարկային դաշտում, ՀՕ տրամադրում է վճարել 20% շահութահարկ, 24,4% եկամտահարկի փոխարեն: Փաստաթուղթը նաև վերացնում է ակցիզային դրոշմանիշների գումարը հավաքելու և հետագա հաշվարկելու անհրաժեշտությունը:
Ինչ վերաբերում է հարկային վարչարարության արմատական փոփոխություններին, ապա, ըստ Միրումյանի, նոր հարկային օրենսդրությունը բիզնեսին տալիս է ստուգումների արդյունքում ճշգրտված տվյալները ներկայացնելու հնարավորություն, դրանով իսկ նրան ազատելով պատասխանատվությունից: Միևնույն ժամանակ, ըստ Միրումյանի, գերատեսչությունը հրաժարվել է խաչաձև ստուգումներից, իսկ ձեռներեցների ավելի շատ ժամանակ է տրամադրվում ստուգումների ակտերը բողոքարկելու համար: Այսպիսով, ըստ Վախթանգ Միրումյանի, զգալիորեն կրճատվել է հարկային իրավախախտումների նկատմամբ պատասխանատվությունը: