Երեթշաբթի, 6 Մարտի 2018 14:51
Կարինա Մելիքյան

Հայաստանի սպառողական շուկայում դեֆլյացիան կազմել է 0,5%

Հայաստանի սպառողական շուկայում դեֆլյացիան կազմել է 0,5%

Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում փետրվարին արձանագրվել է 0,5% դեֆլյացիա, 2017-ի փետրվարի` 0,9%-ի և 2016-ի փետրվարի`1,4% փոխարեն: Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, Երևանում, սպառողական գները փետրվարին նվազել են 0,6%, 2017-ի փետրվարի 1% անկման, և 2016-ի փետրվարի1,5% անկման համեմատ:

 

Փետրվարի գնանկումը հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների գների 1.1% և ոչ պարենային ապրանենրի գների 0.1% անկումով և ծառայությունների սակագների`0.1% աճով:

 

Սպառողական շուկայում տարեկան կտրվածքով գնաճը կազմել է 3,3%, քանի որ պարենային և ոչ պարենային ապրանքները համապատասխանաբար թանկացել են` 4% և 4,6%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 1,6%: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի փետրվարին դեֆլյացիան տարեկան կտրվածքով կազմել էր 0.2%:

 

2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին սպառողական գներն աճել են 2.4%,  պարենային ապրանքները`4,1%, ոչ պարենային ապրանքները`1.6%, իսկ  ծառայությունների սակագները`0.5%: 2017 թվականի հունվար-փետրվարի համեմատ  գնաճտ կազմել է 3.1%, քանի որ պարենային ապրանքների թանկացումը կազմել է 4%, ոչ պարենային ապրանեները թանկացել են 4,1%, իսկ ծառայությունների սակագները`1.2%:

 

Ըստ վիճակագրության, փետրվարի գնանկումը հիմնականում պայմանավորված էր մրգերի և բանջարեղենի գների 7,5% և 2% անկւոմով: Փետրվարի 2017-ի համեմատ մրգերի և բանջարեղենները գները համապատասխանաբար իջել են`4.2% և 0.6%: Մայրաքաղաքում բանջարեղենը փետրվարին էժանացել է 8%, իսկ մրգերը`1,6%:

 

Կաթնամթերքը, պանիրը ու ձուն փետրվարին էժանացել են 0.5%, հիմնականում`ձվի գների 3.1% անկմա հետևանքով: 2017-ի փետրվարի համեմատ ապրանքների այս խմբի գներն աճել են 7.2%: Փետրվարին մայրաքաղաքում կաթնամթերքը, պանիրն ու ձուն էժանացել են 0.2%: Շաքարավազը տարեկան կտրվածքով էժանացել է 9,5%, իսկ միայն փետրվարին` 0.4%, իսկ մայրաքաղաքում շաքարավազի գինը փետրվարին իջել է 0,3%:

 

Փետրվարին հրուշակեղենի գներն իջել են 0.1%, իսկ սուրճի, թեյի և կակաոյի գները մնացել են անփոփոխ:

 

Մսամթերքը տարեկան կտրվածքով թանկացել է 14.1%, իսկ միայն փետրվարին`1%:

 

Ձուկը և ծովամթերքը տարեկան կտրվածքով թանկացել են 25.5%, իսկ միայն փետրվարին` 0,9%, իսկ մայրաքաղաքում`1,9%:

 

Հացաբուլկեղենը փետրվարին թանկացել է 0.1%, ոչ ոգելից խմիչքը, բուսական յուղերը և կարագը`0.3% ալկոհոլը և ծխախոտը`0.4%:

 

Ոչ պարենային շուկայում փետրվարին գները նվազել են`կոշիկ և հագուստ - 3,8% և 0,9%, կենցաղային տեխնիկայ գորգեր և հատակածածկույթներ - 0.1%, դեղամիջոցներ - 0.9%, կահույք - 1.1, խոհանոցային պարագաներ - 1,2%: Բենզինը և դիզելային վառելիքը փետրվարի թանկացել են`3.6% և 3.4%, 2017-ի փետրվարի համեմատ`22.2% և 29%, իսկ հունվար-փետրվարին`9,1% և 20,3%:

 

Փետրվարին ծառայությունների սակագների աճը հիմնականում պայմանավորված էր առողջապահության ոլորտում սակագների 1.7% աճով, տրանսպորտի` 0.9%, մշակույթի և հանգստի կազմակերպության ոլորտում`0,2% աճով: Դրան զուգահեռ, փետրվարին իջել են բնակարանային և կոմունալ ծառայությունների սակագները`0.3%, հյուրանոցների սակագները`1.5%, իսկ կապի և կրթական ծառայությունների սակագները մնացել են անփոփոխ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները փետրվարին նվազել են 0.1%:-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
07.08.2020
RUB6.58-0.04
USD485.00-0.18
EUR573.17-2.20
GBP634.96-4.31
CAD362.97-2.54
JPY45.91-0.04
CNY69.880.01
CHF530.75-3.71



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000