Չորեքշաբթի, 7 Մարտի 2018 14:11
Էմմանուիլ Մկրտչյան

Անելիք Բանկը պատրաստվում է ռեբրենդինգի. Նոր ռազմավարություն, նոր տեսլական

Անելիք Բանկը պատրաստվում է ռեբրենդինգի. Նոր ռազմավարություն, նոր տեսլական

ԱրմինֆոԱնելիք Բանկն անկախ Հայաստանի առաջին բանկերից մեկն է: Տարիների ընթացքում բանկն ուժեղ դիրքեր է գրավել շուկայում և դարձել երկրի հեղինակավոր ֆինանսական հաստատություններից, ինչպես նաև տնտեսության վարկատուներից մեկը: 2017 թվականին, հաջողությամբ կատարելով կապիտալիզացիայի գծով ռեգուլյատորի նորմատիվային պահանջը, բանկը որդեգրեց զարգացման նոր հայեցակարգ, որը համահունչ է համաշխարհային ֆինանսական շուկայի զարգացման մեյնսթրիմին: Բանկը 2017 թվականը եզրափակեց զգալի շահույթով, իսկ այժմ պատրաստվում է լիարժեք ռեբրենդինգի, որը համընկնում է իր զարգացման նոր, երկարաժամկետ ռազմավարությանը: Թե ինչպես է բանկի ղեկավարությունը գնահատում երկրի բանկային համակարգում տիրող իրավիճակը`երկրի տնտեսական դրական առաջընթացի համատեքստում, և հատկապես ինչ նպատակների է այսօր ձգտում Անելիք Բանկը, ԱրմԻնֆո լրատվական գործակալության գլխավոր տնօրեն և տնտեսական մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանի հետ զրույցում պատմում է Անելիք Բանկի Վարչության նախագահի պաշտոնակատար և ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:

 

Պրն Մելիքյան, 2017 թվականը բավական հաջող էր տնտեսական ակտիվության առումով: Իրավիճակն սկսեց շտկվել, 2017 թվականին տնտեսական աճը երկրում կազմեց 7.5%, 2016 թվականի 0.2% փոխարեն, ինչը վկայում է լճացման վիճակից երկրի դուրս գալու և «վերելքի» մասին: Սակայն, միևնույն ժամանակ, ըստ բանկային վիճակագրության, այդ դրական միտումն զգալիորեն ազդեց բանկային մանրածախ վարկերի աճի վրա, իսկ աննշանորեն`նաև ՓՄՁ-ների վրա, բայց գրեթե չանդրադարավ կորպորատիվ լուրջ հաճախորդների վրա: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ:

 

Մեզ, վարկատուներիս համար իրավիճակը դարձել է ավելի հարմարավետ և հուսալի, իսկ նկատելի դրական միտումներն սկսվեցին հատկապես 2017 թվականի երկրորդ կեսին և այս տարվա սկզբին: Համաձայնվեք, չէ որ նման իրավիճակում շատ բան է կախված մարդկանց, տնտեսվարող սուբյեկտների, պոտենցիալ ներդրողների իրական ակնկալիքներից: Դուք, անշուշտ, ծանոթ եք ռացիոնալ սպասումների տեսությանը: Հետևաբար, ժամանակ է պահանջվում, որպեսզի տնտեսական գործակալները կարողանան պատշաճ կերպով գնահատել իրավիճակը, բացահայտել երկրի զարգացման իրենց տեսլականը, համարժեք և արդար գնահատել ռիսկերը: Կարծում եմ, որ ներկայումս հենց այդ ժամանակաշրջանն է անցնում երկիրը: Ակնկալիքներն օգնում են ոչ միայն տնտեսությանը, այլ նաև բանկային համակարգին: Սա բավականին մեծ օգուտ է, տարիներ շարունակ տիրող փաստացի ստագնացիոն վիճակից հետո: Միևնույն ժամանակ, պատասխանելով մանրածախ վարկավորման էական ակտիվացման վերաբերյալ Ձեր հարցին, նշեմ մասնավոր տրանսֆերտների զգալի աճը 2017 թվականին (15% ($ 1,8 մլրդ) - խմբ.), ինչն ակտիվացրեց համախառն պահանջարկը: Հաջորդ գործոնը, որն զգալիորեն ազդեց իրավիճակի վրա, տոկոսադրույքների մակարդակն էր: Օրինակ, 3-4 տարի առաջ տարեկան 14% տոկոսադրույքով և ՀՀ դրամով բանկային ավանդները համարվում էին նորմալ երևույթ, բայց հիմա, իմ կարծիքով, Կենտրոնական Բանկի շատ պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, տոկոսադրույքներն զգալիորեն իջան, ինչի հետևանքով լրջորեն աճեց բնակչության և տնտեսական գործակալների հասանելիությունը մատչելի վարկային ռեսուրսներին: Արդեն մեկ տարի է, ինչ առանցքային տոկոսադրույքը պահպանվում է 6% մակարդակում, և կարծում եմ, որ մարտի 28-ին Ռեգուլյատորը կտրուկ գործողությունների չի դիմի, քանի որ ընդհանուր մակրո-իրավիճակը երկրում կայուն է, իսկ ակցիզների աճի հետ կապված գնաճային սպասումների ալիքը կհանդարտվի:

 

2017 թթվականից բանկերին պարտադրված կապիտալիզացիայի ոչ միանշանակ հետևանքների մասին գոյություն ունի փորձագիտական կարծիք, որ այն հանգեցրեց բանկային համակարգի ավելցուկային իրացվելիության էական աճին, իսկ արդյունքում` նաև ռիսկերի նկատմամբ ախորժակի աճին, ինչը կարող է անդրադառնալ ակտիվների որակի վրա: Համաձա՞յն եք նման մեկնաբանությանը:

 

Հակառակը, կապիտալիզացիան թույլ տվեց զգալիորեն բարելավել բանկային համակարգի հուսալիությունը: Ի վերջո գաղտնիք չէ, որ 2016 թվականին կապիտալի համարժեքության տեսանկյունից շուկայական բազմաթիվ խաղացողներ շատ էին մոտեցել նվազագույն պահանջին`12-13%-ին և կարիք ունեին առողջացման: Ակնկալվում էր, որ ավելի շատ մասնակիցներ դուրս կգան շուկայից, բայց միաձուլումների ու միավորումների (M & A) գծով գործարքներն ավելի քիչ եղան, քանի որ բանկերի մեծ մասը գնաց  կապիտալի համալրման ճանապարհով: Անելիք Բանկը նրանցից մեկն էր: Բանկը կապիտալն ավելացրեց 21,8 մլրդ դրամով և, նկատի ունեցեք, դա արեց բացառապես նոր բաժնետոմսերի թողարկման հաշվին (405511): Կապիտալը համալրվեց ոչ թե ստորադաս փոխառության, կամ վերագնահատման, այլ նոր բաժնետիրող կողմից կատարված ներդրման հաշվին: Այո, դա զգալիորեն բարձրացրեց բանկի, ինչպես նաև ողջ բանկային համակարգի իրացվելիությունը: Իսկ այդ ավելցուկային իրացվելիությունը թույլ տվեց ցածր մակարդակի վրա պահել տոկոսադրույքները, դրանք մատչելի դարձնելով բնակչությանը և տնտեսական գործակալներին: Հետևաբար, 2017 թվականին մենք ականատես եղանք մանրածախ վարկավորման տեմպերի զգալի աճի (մոտ 16%, 2016-ի 0.4% փոխարեն – խմբ.): Եվ որ ամենակարևորն է, Ձեր կողմից նշված ռիսկային ախորժակը չհանգեցրեց ակտիվների որակի վատթարացմանը, այլ հակառակը, վարկավորման ավելի հարմարավետ պայմանների շնորհիվ բարձրացավ միջոցների վերադարձը, իսկ ժամկետանց վարկերի մասնաբաժինը նույնիսկ մի փոքր նվազեց:

 

Այլ բան է`կորպորատները: Կորպորատիվ վարկավորման առողջացման համար ժամանակ է պահանջվում: Մենք արդեն զգում ենք ՓՄՁ-ների պահանջարկի աննշան աճ: Իսկ դրանից հետո հույս ունեմ, որ կակտիվանա նաև մեծ բիզնեսը:

 

Խոսելով վարկավորման հարմարավետ պայմանների մասին, դուք հավանաբար, առաջին հերթին, նկատի ունեիք վարկերի հարմարավետ տոկոսադրույքները: Վարկային տոկոսադրույքի քաղաքականությունն, իրականում, հանգեցրեց վարկերի գների զգալի իջեցմանը: Մյուս կողմից, կոշտ մրցակցության պայմաններում դա հանգեցրեց նաև վարկային մարժայի զգալի կրճատմանը: Մի՞թե դա պրոբլեմ չէ բանկերի համար:

 

Բանկերի կապիտալիզացիայի գործընթացը, ինչպես արդեն ասացի, հանգեցրեց ինչպես բանկերի կողմից շուկայից ներգրավվող ռեսուրսների էական էժանացմանը, այնպես էլ տնտեսությունում տեղաբաշխվող միջոցների կրճատմանը: Այսօր բնակչության դրամային  ավանդների տարեկան տոկոսադրույքները կազմում են մոտ 9-10%: ԱՄՆ դոլարով ժամկետային ավանդների տոկոսադրույքները մեկուկես տարում նվազեցին մոտ երկու անգամ, մինչև 4-5%: Մյուս կողմից, հավելյալ իրացվելիության առկայությունն ակտիվացրեց սպառողական, հիփոթեքային և մանրածախ վարկավորումը, իսկ դոլարով վարկերի տոկոսադրույքները, նվազելով 6.5-7.5%, նպաստեցին կորպորատիվ վարկավորման ակտիվացմանը: Նման հարմարավետ պայմաններով բիզնես վարկերի տրամադրումը տնտեսական գործակալներին թույլ տվեց արդյունավետորեն իրականացնել իրենց բիզնես-ծրագրերը, եթե դրանք, ըստ էության, իրատեսական էին:

 

Գիտեք, բանկային հավելյալ իրացվելիությունն աստիճանաբար աբսորբացվում է  տնտեսության կողմից, և այդ գործընթացի ընթացքում չի բացառվում, որ դրույքաչափերը մի փոքր կարգավորվեն, հատկապես դրամով տոկոսադրույքերը, ճշգրտելով նաև ռիսկերը: Դրանք կարող են մի փոքր, շատ չնչին, բարձրանալ, կապված երկրում գնաճի թիրախային մակարդակին հասնելու հետ: Ընդհանուր առմամբ, տոկոսադրույքերը չեն կարող երկար ժամանակ մնալ ներքևում, հետևաբար, հնարավոր է մի փոքր շրջադարձ: Մանավանդ, որ օրերս Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավարը նշեց ԱՄՆ տնտեսության բարենպաստ իրավիճակի մասին և հասկացրեց, որ ԴՊՀ-ն կշարունակի տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը: Բայց չեմ կարծում, որ այդ ճշգրտումը շատ զգալի կլինի վարկառուների հարմարավետության առումով:

 

Ինչ վերաբերում է տոկոսային մարժայի նվազեցման թեմային, դա մեր կոնկրետ խնդիրը չէ: Այդ գործընթացը շարունակվում է ամբողջ աշխարհում և այդ մասին լավ տեղեկացված բանկերը ոչ միայն միջոցներ են ձեռնարկում, այլև զգալիորեն բարելավում են իրենց ռազմավարությունը, ոչ բանկային բիզնեսի սպասարկման բաղադրիչի ամրապնդման միջոցով զգալիորեն ավելացնելով ոչ տոկոսային եկամուտը:

 

Այսօր Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր եկամուտներում ոչ տոկոսային եկամուտները կազմում են մոտ 15%: Կարծիք կա, որ միջինաժամկետ հատվածում այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել: Դուք համաձա՞յն եք դրան: Դա հնարավո՞ր է:

 

Սկզբունքորեն, այդ սանդղակին հասնելը հնարավոր է, ընդ որում, ոչ միայն նոր ծառայությունների, այլև մեր բանկինգի ոլորտում ամենաժամանակակից թվային տեխնոլոգիաների ինտենսիվ ներդրման միջոցով: Անելիք Բանկը դեռ նախորդ տարվա աշնանը փոխեց իր կազմակերպական կառուցվածքը, ստեղծելով թվային բանկային ծառայությունների առանձին բիզնես ուղղություն: Արդեն այս տարի մենք շուկային կառաջարկենք սպասարկման իրական թվային լուծումներ: Եվ հարցը ոչ միայն կոմիսիոն եկամուտների ավելացման, այլ ծախսերի զգալի կրճատման մեջ է, որոնց կարելի է հասնել հատկապես թվային տեխնոլոգիաների համատարած ներդրման միջոցով, ընդ որում` ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ նաև կորպորատիվ հաճախորդների համար: Դա հեռակառավարվող ինտերնետ-բանկինգի, մոբայլ բանկինգի, ինքնասպասարկման թերմինալների, այսպես կոչված, վիրտուալ մասնաճյուղերի և նման այլ ծառայությունների ընդլայնումն ու խորացումն է: Մեծ ուշադրություն կդարձվի վարկային գործընթացների, պրոդուկտների ու ծառայությունների վաճառքի և ներքին գործընթացների ավտոմատացմանը:

 

Մոտ ապագայում մենք շուկա դուրս կգանք նոր ապրանքանիշով և առաջարկների մեծ փաթեթով: Այդ հսկայական աշխատանքը, ինչպես ասացի, ամրագրված է մեր զարգացման նոր ռազմավարության մեջ: Մենք այն զգալիորեն փոխել ենք, և բանկի նոր ապրանքանիշը համահունչ կլինի այդ փոփոխություններին: Մենք ունենք մեր բիզնեսի զարգացման երկարաժամկետ և հստակ տեսլականը: Սեփական կապիտալի եկամտաբերության էական աճի տեսանկյունից դա գործառնությունների արդյունավետության մշտական բարձրացումն է շահույթի բացարձակ մեծության աճի միջոցով (ROE): Դա կպահանջի բանկի մենեջմենտի և բոլոր աշխատակիցների ամենօրյա լարված աշխատանք: Հետևաբար, նոր ռազմավարությունը սահմանում է լուրջ մոտիվացիոն համակարգ, աշխատակազմի հմտությունների բարելավման միջոցներ: Արդեն այսօր բանկի բոլոր աշխատակիցներին տրամադրված է բժշկական ապահովագրություն, բացի այդ, նրանց համար գործում են մոտիվացիայի և բոնուսային ծրագրերի տարբեր համակարգեր:

 

Եթե 2012-2013 թվականներին մենք ունեինք մինուսային բանկ, ապա 2014-2015 թվականներին հաջողվեց արձանագրել փոքր շահույթ (200-300 մլն դրամ), իսկ 2016 թվականին շահույթը կազմեց 1,1 մլրդ դրամ, աճելով գրեթե 4 անգամ: 2017 թվականին նույնպես ավելացրեցինք շահույթը գրեթե՝ 4 անգամ, հասցնելով 4.267 մլրդ դրամի: Բայց ամենակարևորն այն է, որպեսզի 2018 թվականն ընթանա շուկայի կողմից մեր նոր ընկալման նշանի ներքո, ուստի, ընթացիկ տարին բանկի համար կարող է լինել  առանցքային, շրջադարձային:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով
ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողություններըԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողությունները
Մխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջՄխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջ
Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովըՀայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
Հայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումիցՀայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումից
Երեք տխուր պատմություն զեղծարարների մասինԵրեք տխուր պատմություն զեղծարարների մասին
Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԵվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարներըՀայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարները
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
27.03.2024
RUB4.270.00
USD394.71-0.97
EUR427.55-1.96
GBP498.56-2.21
CAD290.38-1.33
JPY26.11-0.04
CNY54.62-0.20
CHF435.85-3.60