Արմինֆո. ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգրքում ամրագրված է հայտարարագրման սկզբունքը: Այս մասին մարտի 7-ին տնտեսվարողների հետ քննարկումների ընթացքում հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մեթոդաբանության, ընթացակարգերի և ծառայությունների վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանը:
Ըստ նրա, մինչև 2020 թվականը Հայաստանը պետք է լիովին անցնի մաքսային հայտարարագրի թվային ձևաչափին: Այսօր էլեկտրոնային ձևաչափով կատարվում է միայն մաքսային հայտարարագրի ներկայացումը և ավտոմատ գրանցումը: Մինչդեռ ավտոմատ անցումը չի մտել թվային ձևաչափ: «Մաքսային մարմինների և տնտեսվարող սուբյեկտների միջև հարաբերությունները կարգավորվում են թղթային փաստաթղթերի միջոցով», - ասել է Մովսիսյանը:
Բացի այդ, նա նշել է, որ նոր Մաքսային օրենսգրքում կան մի շարք դրույթներ, որոնք պետք է զգալիորեն պարզեցնեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների աշխատանքը, դրանով նպաստելով տնտեսության և առևտրի զարգացմանը:
![]() | 7.75 | -0.08 |
![]() | 407.21 | -1.10 |
![]() | 423.54 | -6.21 |
![]() | 492.81 | -3.61 |
![]() | 315.18 | -2.23 |
![]() | 29.86 | -0.05 |
![]() | 60.67 | -0.24 |
![]() | 424.58 | -4.90 |