Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լիբանան:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։Նախատեսված են նաև Կարեն Կարապետյանի հանդիպումները Լիբանանի գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
RUB | 4.25 | -0.01 |
USD | 387.19 | -0.04 |
EUR | 430.63 | 1.11 |
GBP | 510.82 | 2.50 |
CAD | 285.20 | 0.07 |
JPY | 27.63 | 0.10 |
CNY | 54.56 | -0.02 |
CHF | 458.38 | 1.79 |