Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018 19:09
Նաիրա Բադալյան

Արա Խզմալյան. Հայաստանում ռուսական զբոսաշրջիկի համար հարմարավետ էc

Արա Խզմալյան. Հայաստանում ռուսական զբոսաշրջիկի համար հարմարավետ էc

Արմինֆո. Ռուսաստանը մշտապես համարվել և համարվում է Հայաստանի հիմնական զբոսաշրջային շուկան: Միևնույն ժամանակ,  Հայաստանը ցուցադրելու դեռ շատ բան ունի, նաև ռուս զբոսաշրջիկներին հաճելիորեն ուրախացնելու առումով: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է, որ Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը:

 

Պարոն Խզմալյան ինչո՞վ կարող է հայկական զբոսաշրջության շուկան հետաքրքրել ռուս փորձառու զբոսաշրջիկին:

 

Հայաստանը ռուս զբոսաշրջիկի համար առաջին հերթին գրավիչ է իր հյուրընկալությամբ: Այստեղ ռուսներն իրենց զգում են հարմարավետ, նաև լեզվի խոչընդոտի բացակայության պատճառով: Կարևոր դեր են խաղում նաև պատմական կապերը: Այսինքն, ռուսները Հայաստանում իրենց օտար չեն զգում, նրանց միշտ ուրախ են տեսնել, նրանք միշտ ազատ ենէ իրենց վարքագծային դրսևորումներում: Ռուս զբոսաշրջիկներին շատ է դուր գալիս հայկական խոհանոցը, տեղական գինիներն ու կոնյակները: Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) ռուսաստանցի հեղինակավոր անձանց մասնակցությամբ պարբերաբար կազմակերպում է մշակութային երեկոներ, ինչը նպաստում է Հայաստանի մասին ընդհանուր գիտելիքների բարձրացմանը:

 

Այսօր արդեն արվել են որոշ քայլեր Հայաստանում զբոսաշրջային հոսքի խթանման ուղղությամբ: Ռուսաստանի քաղաքացիները 2017 թվականի փետրվարի 23-ից կարող են Հայաստան այցելել իրենց ներքին անձնագրերով: Եթե ​​2016 թվականին Ռուսաստանից Հայաստան էր այցելել 453.5 հազար զբոսաշրջիկ, ապա 2017 թվականի արդյունքներով Ռուսաստանից Հայաստան է այցելել 584.6 հազ. զբոսաշրջիկ, որից ավելի քան 50 հազարը` ներքին անձնագրերով: Միևնույն ժամանակ, Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի, Ռուսաստանից զբոսաշրջիկների ներգրավման առումով:

 

Ընդհանրապես, երբ խոսվում է ռուսական շուկայի մասին, նախապես ենթադրվում է Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը: Բայց Ռուսաստանը հսկայական երկիր է, ներառյալ հյուսիսային շատ հարուստ շրջանները: Հյուսիսից զբոսաշրջիկների ներգրավման համար մենք նախատեսում ենք իրականացնել լուրջ մարքեթինգային ծրագրեր:

 

Նախ, որոշեցինք ամրապնդել հայ համայնքը Ռուսաստանի հյուսիսում, մասնավորապես, շնորհանդեսներ կազմակերպել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար, պոտենցիալ զբոսաշրջիկներին ցուցադրելով Հայաստանի  բոլոր հաճույքները` ռեստորանները, մշակութային հաստատությունները, քաղաքային կյանքը, պատմական և բնական տեսարժան վայրերը: Գտնում ենք, որ այդ ամենը պետք է ներկայացնել և ցուցադրել, և վստահ եմ, որ դա շատ կհետաքրքրի պոտենցիալ զբոսաշրջիկներին, հատկապես հյուսիսային շրջանների բնակիչներին:

Այդ նպատակով այս փուլում համագործակցում ենք «Տաշիր» խմբի հետ, որ գովազդային (բաներների, տեսանյութերի)  բացօթյա հարթակ է ապահովում, բոլոր այն քաղաքներում, որտեղ կան համապատասխան հարթակներ: Կարծում եմ, որ մինչև մայիս ամիսը պրոմո-տեսանյութերը կցուցադրվեն Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում:

 

Հայաստանի տուրինդուստրիայի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու համար շեշտը դնում ենք նաև Ռուսաստան հայկական սփյուռքի ներուժի վրա, իսկ դա միայն հայկական ծագումով բարեգործների ֆինանսական աջակցությունը չէ, այլ նաև Ռուսաստանի գործարար և մշակութային ոլորտների հայտնի հայերի արժանի հեղինակությունը: Այս ամենը լավագույն գովազդ է, նպաստելով Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:

 

Այս տարվա սեպտեմբերին մենք նախատեսում ենք սկսել «Ռուսական հետք» զբոսաշրջային նախագիծը, որն ուղղված է Հայաստանում ռուս զբոսաշրջիկների հարմարավետության խորացմանը: Մինչ օրս, երբ խոսում ենք զբոսաշրջիկի հարմարավետության մասին, հիմնականում ենթադրում ենք ենթակառուցվածքային տարրերը: Բայց «հարմարավետության» հասկացությունն առաջին հերթին ենթադրում է հոգեբանական բաղադրիչ: Այսպիսով, ռուս մարդուն Հայաստանում ներկայացնելով «ռուսականը» - ռուսական մշակույթը, մշակութային ժառանգության օբյեկտները, որոնք պահպանվում են մեր թանգարաններում, դրանով ապահովում ենք հոգեբանական և մենթալ հանգստություն: Մատենադարանում պահվում են հնագույն սլավոնական ձեռագրեր, Ազգային պատկերասրահում կան ռուս նկարիչների ստեղծագործությունների եզակի հավաքածուներ: Այսինքն, այս ամենի ցուցադրումը կարող է ռուս մարդու համար լինել հարմարավետության լրացուցիչ աղբյուր:

 

Տուրիստական այդ պրոդուկտի ներկայացումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի Պետական ​​ռուսական թանգարանի ղեկավարության աջակցությամբ: Մենք գտել ենք դրա շատ հետաքրքիր բանալին, քանի որ պարզվում է, որ ռուսական թանգարանի տնօրեն Ալեքսանդր Միլլերը 1914-1916 թվականներին զբաղվել է Ռուսական թանգարանի ազգագրական բաժնի կազմակերպման աշխատանքներով, իսկ 1916-ին Վասպուրականից, Վանից Սանկտ Պետերբուրգ է տեղափոխել հայկական արվեստի բազմաթիվ գործեր: Դրանք երկար ժամանակ պահվել են ռուսական թանգարանում, իսկ Ազգագրական թանգարանի ստեղծումից հետո շատ բան տեղափոխվել է այնտեղ: Պարզվում է, որ 2018 թվականին է լրանում այդ իրադարձության 100-ամյակը, և մենք հնարավորություն ունենք իրականացնել «Ռուսական հետք» նախագիծը: Բացի այդ, նախատեսվում է նաև թանգարանի ֆոնդերում պահվող հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես: Միջոցառման շրջանակներում Սանկտ-Պետերբուրգի տուրիստական ​​կոմիտեի աջակցությամբ նախատեսվում է կենտրոնացնել ողջ տուրիստական ինդուստրիան:

 

Պարոն Խզմալյան, կա՞ն արդյոք Ռուսաստանի տարբեր վայրերում հայկական մշակութային կենտրոններ ստեղծելու ծրագրեր, որոնք մշտապես կգործեն և, հավանաբար, կլինեն ինքնուրույն: Ի վերջո, մի բան է զբոսաշրջային պրոդուկտի զարգացումը և տարվա ընթացքում գովազդային տեսանյութի ցուցադրումը, և այլ բան` մշտապես այդ ուղղությամբ աշխատելը:

 

Այսօրվա դրությամբ կան տեղեկատվական կենտրոններ ստեղծելու ծրագրեր, օրինակ, Սուրգուտում, որտեղ գործում է շատ ուժեղ հայկական համայնք: Դա թույլ կտա մշտապես տեղեկություններ հաղորդել այդ քաղաքներին: Ինչ վերաբերում է մշակութային կենտրոններին, ապա կարելի է ասել, որ Ռուսաստանի շատ քաղաքներում արդեն կան նման կենտրոններ, բայց գործունեության առումով կան որոշակի բացեր: Կա գործառույթներն ընդլայնելու, աշխատանքն ավելի մասնագիտորեն կազմակերպելու խնդիրը, այսինքն, այն դնել անհրաժեշտ ուղիների վրա, քանի որ ներկայումս դրանք աշխատում են «սիրողական ակումբների» ձևաչափով: Մենք դեռ չենք հասցրել նրանց հետ լրջորեն աշխատել, քանի որ շեշտը դրել էինք Ռուսաստանում և Հայաստանում տեղեկատվական կենտրոնների զարգացման վրա, որոնք կօգնեն Հիմնադրամին: Հենց տեղեկատվական կենտրոնների միջոցով էլ նախատեսում ենք ստանալ անհրաժեշտ մեսիջները, ինչը հետաքրքրում է պոտենցիալ զբոսաշրջիկին, թե ո՞ր ուղղություններն են գերադասելի, ի՞նչ են ուտում մարդիկ և որտե՞ղ են կանգ առնում: Այս ամենը շատ կարևոր է հետագա քայլերը պլանավորելու համար: Բայց մենք կաշխատենք նաև Ռուսաստանի քաղաքներում գործող մշակութային կենտրոնների վերաբաշխման ուղղությամբ, քանի որ մեր հիմնադրամի նպատակը մասնագիտական ​​մարքեթինգային միջոցառումների իրականացումն է ու ցանցի ստեղծումը, որն ընդունակ է աշխատել դրա վրա: Եվ, քանի որ պետական ​​միջոցները բավարար չեն, մենք արդեն ապահովել ենք հովանավորների աջակցությունը: Տարեվերջին կկարողանանք ներկայացնել ավելի կոնկրետ պատկերը:

 

Ընդգծեմ, որ Հիմնադրամի հիմնական առաքելությունը նրանում չի կայանում, որպեսզի հաստատվեն B2B ձևաչափով շփումներ, քանի որ հայկական և ռուսաստանյան տուրօպերատորներն առանց այդ էլ համագործակցում են միմյանց հետ, այլ գլոբալ իմաստով Հայաստանի ճանաչելիության բարձրացման մեջ է, որպես զբոսաշրջային ուղղության: Հիմնականում այդ առաքելության համար էլ ստեղծվել է Հիմնադրամը:

 

Փորձենք կառուցել ռուս զբոսաշրջիկի պատկերը Հայաստանում, ինչպիսի՞ն է նա: Ի՞նչ տեսք ունի և ինչպես է իրեն պահում ...

 

Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ հիմնականում Հայաստան են գալիս երիտասարդներ: Նրանք Հայաստան են այցելում ընտանիքներով, կորպորատիվ հանգստի շրջանակներում, հավաքվում ընկերներներով: Մենք հասկացանք, որ մարդիկ, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը զուգահեռ, սկսեցին հանրապետություն այցելել առանց տուր օպերատորների օգնության, ինքնուրույն տեղեր են ամրագրում հյուրանոցներում, կազմում իրենց երթուղին: Այսինքն, մենք պետք է լրջորեն աշխատենք նրանց`ինդիվիդուալ զբոսաշրջիկների վրա:

 

Բացի այդ, ռուս զբոսաշրջիկը Հայաստանում միջին և բարձր եկամուտ ունեցող զբոսաշրջիկ է: Նա շատ լավ գիտի Եվրոպան, շատ է ճանապարհորդել և հետաքրքրված է նոր ուղղություններով, քանի որ հոգնել է եվրոպական տեսարժան վայրերից: Նա կարիք ունի հասարական ժողովրդի հետ ջերմ և բարեկամական շփումների: Նա հետաքրքրված է նաև արկածային և լեռնադահուկային զբոսաշրջությունով: Այս առումով մենք չենք մրցակցում միջազգային գների շուկայում. Հայաստանն իրեն դիրքավորում է իր բնությունով, մշակույթով և մարդկանցով:

 

Այսօրվա դրությամբ նախատեսված PR միջոցառումների արդյունքում որքանո՞վ եք նախատեսում ավելացնել Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը:

 

Այսօր դա շատ դժվար է հաշվարկել, քանի որ վիճակագրության առումով ունենք լուրջ աշխատանքներ: Զբոսաշրջության պետական ​​կոմիտեն ներկայումս շատ լուրջորեն է զբաղվում այս խնդրով և փորձում է բարելավել վիճակագրական տվյալների համակարգը, քանի որ միայն ճշգրիտ վիճակագրություն ունենալու դեպքում կարող ենք ավելի արդյունավետորեն պլանավորել հետագա քայլերը: Կարծում եմ, մինչև 2018 թվականի ավարտը համակարգը պատրաստ կլինի:

 

Միևնույն ժամանակ, պետք չէ կարծել, որ մենք կենտրոնացած ենք միայն ռուսական շուկայում: Մենք մասնակցում ենք Road Show-ի, շնորհանդեսներ կազմակերպում աշխարհի տարբեր քաղաքներում: Մենք շուկայի դիվերսիֆիկացման ուղղությամբ լուրջ աշխատանք ենք իրականացնում, և շուտով նախատեսում ենք ստեղծել ներկայացուցիչների ցանց, որոնք կաշխատեն մարքեթինգային միջոցառումների վրա: Այսինքն, մեր բարերարների աջակցությամբ, ողջամիտ պետական ​​քաղաքականությամբ և պլանավորված քաղաքականության մասնագիտական ​​իրականացմամբ, վստահ եմ, որ մեծ հաջողությունների կհասնենք զբոսաշրջության ոլորտում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքըԲելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը
ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%
Սյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներինՍյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներին
2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին
Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնիցՀայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-իցԲյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջՀայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
28.03.2024
RUB4.270.00
USD394.46-0.25
EUR425.62-1.93
GBP497.65-0.91
CAD290.11-0.27
JPY26.06-0.05
CNY54.57-0.05
CHF435.72-0.13