Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու հետագա քայլերը:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանն անդրադարձել է օրենքի նախագծի մշակման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքներին, նախագծի հիմնական դրույթներին, տրամաբանությանն ու նպատակներին:
Կարեն Կարապետյանը կարևորել է վերը նշված օրենքի մշակումն ու ընդունումը և ընդգծել, որ դրանում պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև հնարավոր խնդիրներին ու ռիսկերին: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է նաև օրենքի կարևորությունը՝ բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից և նշել, որ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում ներդրումային ծրագրեր են նախատեսվում տարբեր ոլորտնեում, այդ թվում՝ ջրամբարաշինության և ճանապարհաշինության բնագավառներում: Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է օրենքի նախագծի շուրջ քննարկումներն ավարտին հասցնել հնարավորինս կարճ ժամանակահատվածում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |