Արմինֆո. Մինչև ընթացիկ տարվա վերջը կավարտվի Հայաստան-Վրաստան չորրորդ ԷՀԳ կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման նորացված տարբերակի շուրջ աշխատանքը: Այդ մասին նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով, հիմնական նպատակը նախագիծն էժան դարձնելն է՝ Հայաստանի Հանրապետության վրա պարտքային բեռը մեղմելու նպատակով: Արթուր Գրիգորյանը հիշեցրել է, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ուսումնասիրել այդ նախագծի համար ներդրումների գումարի կրճատման հնարավորությունները՝երկրի պետական պարտքը չմեծացնելու նպատակով: Այս համատեքստում նախարարը համաձայնել է, որ Հայաստան-Վրաստան ԷՀԳ շահագործման հանձնելու ժամկետներում ճշգրտումներ կկատարվեն: <Հազիվ թե մենք կարողանանք իրականացնել նախագիծը մինչև 2019 թ. վերջը>,- փաստել է Արթուր Գրիգորյանը:
Նա ավելացրել է նաև, որ Իրան-Հայաստան ԷՀԳ կառուցումն այսօրվա դրությամբ կատարվել է ընդամենը 15%-ով: Նախագծի մասնակիցները պայմանավորվել են արագացնել այդ ծրագրերի կատարումը: Երկու նոր ԷՀԳ կառուցմամբ Իրանից Հայաստանով դեպի Ռուսաստան էլեկտրաէներգիայի մատակարարումների հնարավորություն կառաջանա, ինչը շատ կարևոր է երկրի համար:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |