Արմինֆո. Հայաստանում պրեմիում բիզնեսի զարգացման և պրեմիում ծառայությունների փաթեթատերերի ավելի մեծ զանգվածին բանկային ծառայությունների տրամադրման նպատակով 17.09.2018 թ.-ից սկսել է գործել ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով երկրորդ պրեմիում դասի մասնաճյուղը՝ նոր "Պրիվիլեգիա" մասնաճյուղը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, մասնաճյուղը տեղակայված է Երևանի հենց սրտում՝ Կասկադի և Օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ Մոսկովյան 35 հասցեում (Բանկի գլխամասային գրասենյակի գլխավոր մուտքի ձախ կողմում):
Աղբյուրի համաձայն, նոր ժամանակակից եւ ընդարձակ “Պրիվիլեգիա” մասնաճյուղում տրամադրում են հետևյալ ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների և ծառայությունների լայն ընտրանի, Ներդրումային և բրոկերային ծառայություններ, <ընտանեկան մասնաճյուղ>՝ հաճախորդի նաև ընտանիքի անդամների անհատական սպասարկում՝ ընտանեկան անհատական մենեջերների կողմից, World Black Edition պրեմիում դասի բանկային քարտերի ձևակերպում և սպասարկում, Լրացուցիչ ծառայությունների անվճար միացում՝ ՍՄՍ-, Ինտերներ- և Մոբայլ բանկ, Ճանապարհորդության ապահովագրություն, Օդանավակայանների ավելի քան 600 ՎԻՊ-գոտիներ անվճար մուտք՝ քարտով նվազագույն անկանխիկ շրջանառություն ապահովելու դեպքում, ՎՏԲ Խմբի ԱՊՀ երկրների ավելի քան 15,000 բանկոմատներից անվճար կանխիկացման հնարավորություն, Արձակուրդների և ճանապարհորդությունների ընթացքում դեպոզիտար պահատուփերում արժեքների անվտանգ պահպանություն, Կոնսյերժ ծառայություններ:
Անհատական մենեջերները յուրաքանչյուր հաճախորդին կցուցաբերեն հատուկ բարձրակարգ մոտեցում՝ ապահովելով հարմարավետ և որակյալ սպասարկում:
Մեր "Պրիվիլեգիա" մասնաճյուղի հարմարավետ միջավայրում հաճախորդները կկարողանան ոչ միայն բավարարել իրենց ֆինանսական պահանջմունքները, այլ նաև հարմարավետ անցկացնել գործնական հանդիպում կամ պարզապես հանգստանալ մեկ գավաթ սուրճի շուրջ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել (+374 10) 60-60-90 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: