Արմինֆո.Հոկտեմբերի 10-ին Երևանի «Թումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործարար համաժողովը, որի բացման արարողությանը ելույթ են ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը:
«Չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը վիթխարի հնարավորություններ է ստեղծում Ֆրանկոֆոնիայի ողջ տարածության համար: Այն իրակապես կարող է շրջել աշխարհը, և այդ գործընթացում ՖՄԿ երկրները կարող ամենագործուն մասնակցություն ունենալ՚, - ասել է Միկաել Ժանը: Նրա համոզմամբ, թվանշանային տնտեսությունը շարժիչ է Ֆրանկոֆոնիայի երկրների տնտեսությունների համար, որը բազմապատկում է դրանց արդյունավետությունը: «Այդ պատճառով շատ կարևոր է սատարել ինովացիոն ինկոբատորներն ու դրանց աջակցության մյուս մեխանիզմները՚, - հավելել է Ժանը:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ Հայաստանը կարող է ցույց տալ ոչ միայն քաղաքացիական, այլև տեխնոլոգիականմ հեղափոխության օրինակ, ինչի կենդանի օրինակ է «Թումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Նախագահի ասելով, «Թումո՚ կենտրոնն արժանացել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուշադրությանը, ով որոշել է հայկական մոդելով համանման կենտրոն բացել Ֆրանսիայում:
Հավելենք, որ գործարար համաժողովն ընթանում է հոկտեմբերին 11-12-ին Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթնաժողովի նախօրեին, որի շրջանակում Հայաստան են ժամանելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետները, ավելի քան 80 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |