Արմինֆո.Առայժմ վաղ է խոսել Հայաստանի սպառողների համար գազի սակագները նվազեցնելու հնարավորության մասին: Հոկտեմբերի 10-ին այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա ասելով, ձևավորվել է աշխատանքային խումբ, որն զբաղվում է այդ հարցի ուսումնասիրմամբ: Միայն այն բանից հետո, երբ կհաշվակվի հաշվեկշիռը, սպառման ծավալների, արտարժույթների փոխարժեքների կանխատեսումները, «Գազպրոմ Արմենիայի՚ և ՀԵՑ հետ հարցի քննարկման դեպքում կարելի կլինի խոսել էներգակիրների գները նվազեցնելու հնարավորության մասին:
Հավելենք, որ այսօր Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել գազի գնի ձևավորման շուրջ ՌԴ կառավարության հետ համաձայնագրին: Գործադիր մարմինը նաև փոփոխություն է կատարել «ՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսը «Գազպրոմին՚ վաճառելու շուրջ համաձայնագրում:
Ինչպես հայտարարել է Գարեգին Բաղրամյանը, մինչև դեկտեմբերի 31-ը գազի գինը կմնա անփոփոխ` 1000 խմ դիմաց 150 դոլար: Նախարարն ընդգծել է, որ հարցերի ուշ քննարկումը պայմանավորված է ընթացակարգային ծախսերով:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |