Արմինֆո. Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ օգոստոս ամսին Երևանում հյուրընկալելուց հետո ուրախ է կրկին հանդիպել ռուանդացի իր գործընկերոջը: Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ զրուցակիցներն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև հարաբերությունների առավել ակտիվացման և ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ՝ որպես թիրախային ոլորտ նշելով թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառները:
Ընդգծելով, որ Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը հադիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հույս հայտնեց, որ Երևանում ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի անցկացումը նոր լիցք կհաղորդի ինչպես կազմակերպության շրջանակներում բազմակողմ համագործակցության ընդլայնմանը, անպես էլ կուրվագծի անդամ պետությունների միջև երկկողմ կապերի առավել ամրապնդման ու խորացման հեռանկարները:
Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի արդյունքների, 17-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերի, ինչպես նաև Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքների շուրջ:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |