Արմինֆո.Կոնվերս Բանկը շարունակաբար կատարելագործում է պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող ծառայությունները՝ դրանք դարձնելով ավելի արդիական ու հարմարետ, և գործարկում Card to Card ծառայությունը, որը շահեկանորեն տարբերվում է շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:
«Ծառայությունը հասանելի է և պարզ՝ օգտվելու համար: Կոնվերս Բանկի Card to Card ծառայությունից կարող են օգտվել հայաստանյան բոլոր բանկերի կողմից թողարկված քարտեր ունեցողները՝ միջազգային և տեղական փոխանցումներ կատարելով Կոնվերս Բանկի Վճարային պորտալի միջոցով: Ծառայությունից օգտվելու համար Բանկ այցելելու կարիք չկա»,-ասացին Կոնվերս Բանկում:
Card to Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Կոնվերս Բանկի վճարային պորտալ, քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը և իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում և ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում:
Բանկը, ծառայության խթանման նպատակով, հայտարարել է ակցիա, որի շրջանակներում ՀՀ բանկերի կողմից թողարկված և 3D Secure անվտանգության համակարգով ապահովված ARCA, VISA և MASTERCARD վճարային համակարգերի ներքո թողարկված քարտերի քարտապանները կարող են կատարել քարտից քարտ փոխանցումներ արտոնյալ պայմաններով:
Ըստ Արմինֆո գործակալության`«Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» թիվ 17 տեղեկագրի, Կոնվերս բանկն ինչպես ինչպես ակտիվ քարտերի ընդհանուր թվով, այնպես էլ Visa և MasterCard քարտերով գտնվում է առաջատարների հնգյակում: 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկի ակտիվ քարտերի ընդհանուր քանակն ավելացրել է 31.1%, մինչև 206.4 հազ.քարտ: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվաքանակում Visa-ի մասնաբաժինը կազմել է 27.8% (տարեկան աճը`21.3%), MasterCard` 11.2% (տարեկան աճը`18.9%), իսկ մնացած 61% կազմում են տեղական ArCa քարտերը (126 հազար քարտ, տարեկան 38.9% աճով): Կոնվերս բանկի պլաստիկ գործարքների ծավալը 2017 թվականին ավելացրել է 59,3%, կազմելով 320,7 մլրդ դրամ (1տեղը շուկայում): 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Բանկը ունեցել է 119 բանկոմատ և 927 սեփական POS տերմինալ:
Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը գործում է հայկական շուկայում 1996 թվականի սեպտեմբերից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը `Հայաստանի մարզերում և 1-ը` ԼՂՀ-ում: