Արմինֆո.ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ընդունել է չինական «ICBI Nanjing» բանկի նախագահ Յան Ժիհանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Էներգետիկայի ոլորտի իրավական դաշտը և կարգավորումները:
Յան Ժիհան նշել է, որ բանկը հետաքրքրված է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերով, մասնավորապես՝ արևային պանելների արտադրություն հիմնելու հեռանկարով: Այդ համատեքստում նախարարի պաշտոնակատրը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է գործադրելու առավելագույն ջանքեր՝ համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար:
Ներդրումային ծրագրերին ծանոթանալու նպատակով Գարեգին Բաղրամյանը Յան Ժիհանին հրավիրել է ներկա գտնվելու ս.թ նոյեմբերի 14-16-ին Երևանում կայանալիք «Էներգետիկայի շաբաթ 2018» համաժողովին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |