Արմինֆո. Հայաստանում գործազրկության մակարդակը, հաշվարկված նոր եղանակով, 2018 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է`20.6% -ից մինչև 20.2%, իսկ հին եղանակով`17.6% -ից մինչև 15.7%: Մեկ տարի առաջ, 2017 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նոր եղանակով կազմել էր 20.5% կամ հին եղանակով`17.8%: ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով, հաշվարկման նոր եղանակը չի ներառում տնային տնտեսություններում աշխատողներին:
Աղբյուրի տվյալներով, 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 82,2 հազար մարդ աշխատանք է փնտրել, տարեկան անկումը`7,2%, իսկ գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում կազմել է 66,4 հազար, տարեկան կտրվածքով անկումը`9,8%: Այդ թվում, 44.2 հազարը կազմել են կանայք (տարեկան անկումը` 9.6%),իսկ 22.2 հազարը`տղամարդիկ (տարեկան անկումը`10.3%):
Հաշվետու ժամանակահատվածում գործազուրկներից 1070-ին հաջողվել է տեղավորվել աշխատանքի (տարեկան աճը`59.5%), որը կազմել է աշխատանք փնտրողների ընդհանուր թվի 1,3% -ը:
2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործատուներից ստացված դիմումների թիվը կազմել է 3135 (տարեկան աճը`30.7%), իսկ մեկ թափուր տեղի թեկնածուների թիվը կազմել է 26 մարդ (29,7% տարեկան անկում):
2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործազուրկների թվաքանակով առաջատարն է է Շիրակի մարզը`12.5 հազար մարդ, որին հետևում են`Երևան - 9.4 հազար, Լոռու մարզ - 8.97 հազար, Կոտայքի մարզ - 7.4 հազար, Արմավիրի մարզ - 5.9 հազար մարդ:
ՀՀ կենտրոնական բանկի թարմացված կանխատեսման համաձայն, 2018 թվականին գործազրկության մակարդակը կկազմի 16.6%, տարեկան միջին հաշվով նվազելով 0.2-0.3 տոկոսային կետով, մինչև 16%: Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, Հայաստանում գործազրկության մակարդակը 2018 թվականին կկազմի 18.1%, իսկ աղքատության մակարդակը (5.5 դոլար գնողունակության դեպքում) կկազմի 38%, 3.2 դոլար գնողունակության դեպքում`9.8%:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2017 թվականին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել էր 17.8%, 2016-ին`18.5%: