Ուրբաթ, 2 Նոյեմբերի 2018 12:13
Կարինա Մելիքյան

Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի փուլային ներդրման հետևանքով սկսել է կտրուկ աճել բժշկական ապահովագրության հատուցումների ծավալը

Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի փուլային ներդրման հետևանքով սկսել է կտրուկ աճել բժշկական ապահովագրության հատուցումների ծավալը

Արմինֆո. 2018 թ. 9 ամիսների ընթացքում հայաստանյան ապահովագրողների իրականացրած ապահովագրական հատուցում ները կազմել են ավելի քան 16,5 մլրդ դրամ կամ 34,2 մլն դոլար (ցուցանիշները ներկայացված են ՀՀ ԿԲ-ի ստանդարտների համաձայն, ընկերությունների հաշվետվություններից):

 

Հատուցումների տարեկան աճն արագացել է`19.3%-ից մինչև 37.9%: Միևնույն ժամանակ, Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաները տարեկան կտրվածքով աճել են 24.3%, մինչև 30.5 մլրդ դրամ կամ 63.2 մլն դոլար, նախորդ տարվա 3.8% աճի փոխարեն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, հատուցումների տարեկան աճ են ապահովել բոլոր 6 ընկերությունները, իսկ ամենաշատը`«Արմենիա Ինշուրանս» - 67.5% և «Նաիրի Ինշուրանսը» - 52.8% ընկերությունները, իսկ ամենացածրը աճը`ՌԵՍՈ ընկերությունը - 11.3%:

 

Ըստ ապահովագրության դասերի, հատուցումների տարեկան ամենամեծ աճն արձանագրվել է ընդհանուր պատասխանատվության ապահովագրության դասում`17.3 անգամ, գույքի ապահովագրությունում` 9 անգամ, դժբախտ պատահարներից`2.5 անգամ, առողջության ապահովագրություն` 97.7%: Հաշվետու ժամանակահատվածում հատուցումների աճի ավելի համեստ ցուցանիշ է գրանցվել ԱՊՊԱ դասում`21.6%, արտասահման մեկնողների ապահովագրությունում` 21.4%, հրդեհից և բնական աղետներից ապահովագրության դասում`17.3%, ԿԱՍԿՈ`11%: Իսկ անկում է արձանագրվել հետևյալ երեք դասերում`բեռների ապահովագրություն`17.9%, ցամաքային տրանսպորտի օգտագործման պատասխանատվության ապահովագրություն` 31.5%, ֆինանսական վնասներիկ ապահովագրություն`12.7%:

 

Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում հատուցումներ չեն եղել վարկային ռիսկերի ապահովագրության գծով (միայն Ռոսգոսստրախ-Արմենիան ունի լիցենզիա), օդային տրանսպորտի և դրա շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրության գծով («ԻՆԳՈ Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս»), ջրային տրանսպորտի և դրա շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրության գծով (լիցենզավորված է միայն ԻՆԳՈ-Արմենիան), ինչպես նաև երաշխիքների տրամադրման ապահովագրության գծով (լիցենզավորված է ԻՆԳՈ Արմենիան և Ռոսգոսստրախ-Արմենիան):

 

Ապահովագրական հատուցումների ամենամեծ ծավալը ավանդաբար արձանագրվել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից`4,7 մլրդ դրամ, որին հաջորդում են` «ԻՆԳՈ Արմենիա» - 3.9 մլրդ դրամ, «Նաիրի Ինշուրանս» - 3.1 մլրդ դրամ, «Սիլ Ինշուրանս» - 2,2 մլրդ դրամ, «ՌԵՍՈ» - 1.5 մլրդ դրամ և «Արմենիա Ինշուրանս» - 1,1 մլրդ դրամ:

 

Հատուցման ամենամեծ մասնաբաժինն ավանդաբար գրանցվել է ԱՊՊԱ դասում` 58.89% կամ 9.7 մլրդ դրամ, նախորդ տարվա 66.82% -ի փոխարեն: Այնուհետև հաջորդում են`բժշկական ապահովագրություն - 30,57% կամ 5,1 մլրդ դրամ, ԿԱՍԿՈ – 5,46% կամ 902,7 մլն դրամ, նախորդ տարվա` 6.78% -ի փոխարեն: Ֆինանսական կորուստների ապահովագրության բաժինը կազմել է 1,27% կամ 210,6 մլն դրամ, նախորդ տարվա 2,01% փոխարեն: Մնացած դասերով հատուցումները կազմել են 20-144 մլն դրամ:

 

2018 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանի ապահովագրական ընկերությունները գրանցել են 216.6 հազար պատահար, որոնցից մեծ մասը բաժին է ընկնում բժշկական ապահովագրությանը`165.6 հազար: ԱՊՊԱ դասում գրանսվել է ավելի քան 47,2 հազար ապահովագրական պատահար, ցամաքային տրանսպորտի ապահովագրությունում (ԿԱՍԿՈ)`ավելի քան 1,3 հազար պատահար: Հայաստանի ապահովագրական շուկայում առկա է ապահովագրության 2 պարտադիր տեսակ`ԱՊՊԱ և պետական ծառայողների բժշկական ապահովագրությունը:

 

Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք աշխատում են ապահովագրական 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ), որին լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում): (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 30.06.2018 թ. կազմել է 482.24 դրամ/դոլար):


Նորություններ


Արտ. փոխարժեքները
30.11.2020
RUB6.65-0.05
USD506.40-1.81
EUR606.820.88
GBP674.68-4.14
CAD390.29-0.73
JPY48.67-0.19
CNY76.98-0.31
CHF560.670.16



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000