Չորեքշաբթի, 7 Նոյեմբերի 2018 16:43
Ալեքսանդր Ավանեսով

Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագիրը Հայաստանում կմեկնարկի 2019 թվականից

Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագիրը Հայաստանում կմեկնարկի 2019 թվականից

Արմինֆո.Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագիրը Հայաստանում կմեկնարկի 2019 թվականից: Այդ մասի նոյեմբերի 7-ին խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

 

Նրա խոսքով, մինչև տարեվերջ կավարտվի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի մշակումը, կանցկացվեն եզրափակիչ բանակցությունները Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և ապահովագրական ընկերությունների հետ: <Կարևոր է, որպեսզի համակարգը սկսի գործել 2019 թ. սեզոնի սկզբից>,- ընդգծել է նախարարի պաշտոնակատարը: 

 

Մինչդեռ, ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հայտնել է «Նաիրի Ինշուրանսե ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի խորհրդական Արտակ Մարտիրոսյանը, մինչ օրս Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի մեկնարկի մասին ոչ մի հուշագիր չի ստորագրվել: Վերջերս Արարատի մարզում տեղի ունեցած մամլո ասուլիսում, որը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող`«Կոլեկտիվ մասնակցության քաղաքականություն - կայուն գյուղատնտեսությունե ծրագրի շրջանակներում, Մարտիրոսյանն ԱրմԻնֆո-ին  հարցազրույցում նշել էր, որ գլոբալ առումով կան երկու հիմնական խնդիր, որոնց պատճառով գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը հետաձգվում է: <Նախևառաջ, չկա ռիսկերի և վնասների ամբողջական պատկերը, միևնույն ժամանակ, գյուղատնտեսության վնասը գնահատելու մեխանիզմներ չկան, օրինակ՝ ապահովագրական ընկերությունները պետք է տեղյակ լինեն, թե որ շրջանում, երբ և ինչպես կարող է վնասվել բերքը >,- բացատրել է նա:

 

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, գերմանական KFW բանկը 5,3 մլն եվրո պետք է տրամադրեր Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացմանը: Դրանից 4.8 մլն եվրոն պետք է ուղղվի բացառապես սուբսիդավորմանը: Մնացած գումարը՝ 515 հազար եվրոն, կուղղվի խորհրդատվական հետ կապված ծախսերին: ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կկազմի 5 մլն եվրո: Կլիմայի ներդրումային հիմնադրամը (Climate Investment Funds) ևս կտրամադրի 2 մլն եվրո, որից 200 հազարը կուղղվի ապահովագրության սուբսիդավորմանը, իսկ 1,8 մլն եվրոն`խորհրդատվական ծառայություններին: Խորհրդատվությունով կզբաղվի երեք ընկերություններից բաղկացած կոնսորցիումը: Այս ընկերությունների հետ միասին Գյուղատնտեսության նախարարությունը և ԿԲ-ն կնախապատրաստեն 2018 թ.-ին Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության առաջին փորձնական ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ռիսկերի կառավարման ազգային բյուրո գործակալությունը գյուղատնտեսության ոլորտում՝  NARMA - National Agroinsurance Risk Management Agency, որի համար կհատկացվի 1,9 մլն եվրո:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
30.11.2020
RUB6.65-0.05
USD506.40-1.81
EUR606.820.88
GBP674.68-4.14
CAD390.29-0.73
JPY48.67-0.19
CNY76.98-0.31
CHF560.670.16



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000