Արմինֆո.Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագիրը Հայաստանում կմեկնարկի 2019 թվականից: Այդ մասի նոյեմբերի 7-ին խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Նրա խոսքով, մինչև տարեվերջ կավարտվի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի մշակումը, կանցկացվեն եզրափակիչ բանակցությունները Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և ապահովագրական ընկերությունների հետ: <Կարևոր է, որպեսզի համակարգը սկսի գործել 2019 թ. սեզոնի սկզբից>,- ընդգծել է նախարարի պաշտոնակատարը:
Մինչդեռ, ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հայտնել է «Նաիրի Ինշուրանսե ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի խորհրդական Արտակ Մարտիրոսյանը, մինչ օրս Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի մեկնարկի մասին ոչ մի հուշագիր չի ստորագրվել: Վերջերս Արարատի մարզում տեղի ունեցած մամլո ասուլիսում, որը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող`«Կոլեկտիվ մասնակցության քաղաքականություն - կայուն գյուղատնտեսությունե ծրագրի շրջանակներում, Մարտիրոսյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում նշել էր, որ գլոբալ առումով կան երկու հիմնական խնդիր, որոնց պատճառով գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը հետաձգվում է: <Նախևառաջ, չկա ռիսկերի և վնասների ամբողջական պատկերը, միևնույն ժամանակ, գյուղատնտեսության վնասը գնահատելու մեխանիզմներ չկան, օրինակ՝ ապահովագրական ընկերությունները պետք է տեղյակ լինեն, թե որ շրջանում, երբ և ինչպես կարող է վնասվել բերքը >,- բացատրել է նա:
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, գերմանական KFW բանկը 5,3 մլն եվրո պետք է տրամադրեր Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացմանը: Դրանից 4.8 մլն եվրոն պետք է ուղղվի բացառապես սուբսիդավորմանը: Մնացած գումարը՝ 515 հազար եվրոն, կուղղվի խորհրդատվական հետ կապված ծախսերին: ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կկազմի 5 մլն եվրո: Կլիմայի ներդրումային հիմնադրամը (Climate Investment Funds) ևս կտրամադրի 2 մլն եվրո, որից 200 հազարը կուղղվի ապահովագրության սուբսիդավորմանը, իսկ 1,8 մլն եվրոն`խորհրդատվական ծառայություններին: Խորհրդատվությունով կզբաղվի երեք ընկերություններից բաղկացած կոնսորցիումը: Այս ընկերությունների հետ միասին Գյուղատնտեսության նախարարությունը և ԿԲ-ն կնախապատրաստեն 2018 թ.-ին Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության առաջին փորձնական ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ռիսկերի կառավարման ազգային բյուրո գործակալությունը գյուղատնտեսության ոլորտում՝ NARMA - National Agroinsurance Risk Management Agency, որի համար կհատկացվի 1,9 մլն եվրո: