Արմինֆո. Հայաստանում տարեցտարի աճում է բարձրորակ մեղր արտադրողների թիվը, ինչի հետևանքով աճում են վաճառքի ծավալները: Այս մասին ArmProdExpo- ի շրջանակներում ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է Կոտայքի մարզի Զովք գյուղի մեղվապահ Սմբատ Առաքելյանը, ով մեղր է արտադրում արդեն 10 տարի: Նա նշել է, որ դա առաջին հերթին կապված է պահանջարկի աճի հետ, ավելի ու ավելի շատ սպառողներ են հայյտնվում, ովքեր նախընտրում են բացառապես մաքուր էկոլոգիական մեղր:
Ս.Առաքելյանի տնտեսությունը բաղկացած է 150 փեթակից, իսկ արտադրվող մեղրը վերջերս հավաստագրվել է: Այնուամենայնիվ, մեղվաբուծի գործարար ծրագրերում դեռևս նախատեսված չէ արտահանման բաղադրիչը: «Այսօր մենք աշխատում ենք ներքին շուկայում, և ուրախ ենք մեր ժողովրդին ապահովել որակյալ արտադրանքով: Ծավալների առումով նույնպես դեռ չենք բավարարում եվրոպական գործընկերների պահանջները», - ասել է նա: Առաքելյանի խոսքերով, տեղական մեղվապահների կողմից արտադրված մեղրի ընդհանուր ծավալը չի բավարարում նույնիսկ մեկ եվրոպական քաղաքի պահանջները: «Մենք փորձել ենք մեղր արտահանել: Բայց մեզանից պահանջում են մոտ 200 տոննա մեղր, իսկ մեր մեղվաբուծության տարեկան արտադրությունը չի գերազանցում 1 տոննան», - ասել է նա:
Այնուամենայնիվ, մեղվապահ բացատրել է, որ հարցը քանակական ցուցանիշների մեջ չէ, մասնավորապես, տոննաժի մեջ, ինչի մասին հաճախ խոսում են փորձագետները, այլ նրանում է, որ եվրոպական ստանդարտներին և պահանջներին համապատասխան մեղր արտադրողներ հայկական շուկայում դեռ չկան: «Եթե բոլոր արտադրողներն սկզբունքային մոտեցում ունենան և բարեխղճորեն կատարեն իրենց աշխատանքը, ապա արտահանման մատակարարման խնդիրը կլուծվի: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ խնդիրը կարող է հաղթահարվել մի քանի տարի հետո, քանի որ կան դրա բոլոր նախադրյալները», - եզրափակել է նա:
Նշենք, որ ՀՀ Մաքսային ծառայության տվյալներով, 2017 թվականին Հայաստանը 55,4 տոննա մեղր է արտահանել, ինչը 5 անգամ ավելի է, քան նախորդ տարի: Մեղրի մաքսային արժեքը տարվա ընթացքում ավելացել է 4 անգամ, մինչև 355 հազար դոլար: Մեղրի ներմուծումը, ի դեպ, հաշվետու ժամանակահատվածում նվազել է 14.9%, մինչև 13.7 տոննա, իսկ մաքսային արժեքն ավելացել է 78.6%, մինչև 71.1 հազ.դոլար