Արմինֆո.Հայաստանում պղնձաձուլական արտադրությունների ստեղծման նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել մի շարք օտարերկրյա ներդրողներ: Նոյեմբերի 13-ին ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, այդ նախագծի իրագործումը չափազանց կարևոր է երկրի համար, քանի որ հնարավորություն կտա տեղում վերամշակել հանքաքարը, այլ ոչ թե արտահանել: Այդ արտադրանքի վերջնական արդյունքն, իր հերթին կարող է սպառող գտնել ոչ միայն արտասահմանում, այլև Հայաստանում: Սակայն, Փաշինյանի համոզմամբ, անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր ինովվացիոն լուծումները:
Հիշեցնենք, որ կառավարությունը մշակում է արտադրության լեռնահանքային ճյուղի զարգացման նոր ռազմավարություն, որում տեղ կգտնեն ճկուն ֆիսկալ մեխանիզմներ ներդրողների ներգրավելու համար, ինչպես նաև կոշտ բնապահպանական ն նորմեր և վերջնական շահառուներին ու ոլորտում աշխատող ընկերությունների մասին տեղեկատվության բացահայտման պայմաններ` Արդյումանահանող ինդուստրիայի թափանցիկության նախաձեռնության շրջանակում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հուլիսի 12-ի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի նախապատրաստման աշխատանքներին պետական աջակցության ապահովման նպատակով:
Հավելենք, որ Հայաստանում պղնձաձուլական գործարանի կառուցման նախագիծ կա 2000 թավականի կեսից, սակայն 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամի առնչությամբ այն ստիպված էին փակվել, իսկ մասնագետների խումբը` ցրել: Այն ժամանակ միջին հզորության ձեռնարկության կառուցումը գնահատավել էր 150 մլն դոլար:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |