Արմինֆո. Ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Այս մասին է ասված ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հայտարարության մեջ:
Աղբյուրի համաձայն, ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում:
Այսօր ավելի վաղ այդ թեմային անդրաձարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը: «Նման բան չկա, դուք սխալ եք մեկնաբանում կառավարության նախաձեռնությունը», հայտարարել էր նա, անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի հարցազրույցին, որ 2020 թվականից դրամական փոխանցումները կհարկվեն 23% եկամտահարկով: Միևնույն ժամանակ, Փաշինյանը հրաժարվել է բացատրել կառավարության նախաձեռնության մանրամասները, հայտարարելով, որ հարցին ավելի մանրամասն կանդրադառնա վաղը կայանալիք մամուլի ասուլիսում: Իսկ Արարատ Միրզոյանը նշել էր, որ տրանսֆերտների հարկման գաղափարը չի կարող իրականացվել առանց հանրային լայն քննարկումների: Սակայն, այսօր առավոտյան ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը «Ռադիոլուր» ծրագրի հետ զրույցում նշել էր, որ 2020 թվականից իրականացվելիք բարեփոխումների էությունը կայանում է նրանում, որպեսզի եկամտահարկով հարկվեն 18-ից 65 տարեկան բոլոր քաղաքացիների եկամուտները: «Դեպի Հայաստան եկամուտների ներհոսքը 10 անգամ են զիջում երկրի ՀՆԱ-ն, և տրամաբանական է, որ այդ եկամուտները հարկվեն, ինչը մի քանի անգամ կավելացնի բյուջետային փոխանցումները», - եզրափակել ր Անանյանը:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |