Արմինֆո. Բիզնես Արմենիան հրապարակել է էներգետիկայի ոլորտի գրավչություններն ու առավելությունները ներկայացնող՝ միջազգային ներդրողներին ուղղված մարքեթինգային փաթեթը։ Այն «Select Armeniaե («Ընտրի՛ր Հայաստանըե) բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանըե կարգախոսով իրականացվող քարոզարշավի շրջանակում ներկայացվող երրորդ ոլորտն է։
Համաձայն Բիզնես Արմենիայի հետազոտության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում արտադրության աճը վերջին երեք տարում կազմել է միջինը 37 տոկոս։ Երկրի կառավարությունը կարևորում է վերականգնվող էներգետիկան և անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով բարենպաստ միջավայր է ապահովում ներդրումների համար։
Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ էներգետիկայի զարգացման համար։ Այստեղ բարձր լեռներում քամին երբեք չի դադարում և արևը փայլում է տարվա ընթացքում ավելի քան 307 օր։ Հայաստանում բարենպաստ կլիմայի ու արևային վահանակների արտադրության համար անրաժեշտ հումքի առատության համադրությունը հանգեցնում է որակի, ծախսերի արդյունավետության շահութաբերության։Հաջողության պատմությունների շարքում են «Օպտիմում Էներջիե, «Զոդ Վինդե, «Սոլարոնե ընկերությունների օրինակները։
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |