Արմինֆո. 2019 թ. հուլիսի 1-ից Հայաստանը կանցնի եկամտահարկի հարկման հարթեցված համակարգին, որը, անկախ աշխատավարձի չափից, կկազմի 23%: Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Ընդ որում, մինչև 2023 թվականը դրույքն աստիճանաբար կրճատվելու է մինչև 20% (2020 թ. հունվարի 1-ից`մինչև 22%, 2021 թ.-ից`21%, 2022-ից` մինչև 20.5%, իսկ 2023-ից`20%. Խմբ.):
Ներկայումս Հայաստանում գործում է հետևյալ հարկային սանդղակը. Նրանք, ովքեր ստանում են 150 հազար դրամ ամսական եկամուտ, վճարում են 23%, 150 հազարից մինչև 2 մլն դրամի դեպքում`28%, իսկ 2 մլն դրամից ավելի`36%:
Ինչպես ընդունում են երկրի ֆինանսական իշխանությունները, խնդիրը կայանում է նրանում, որ 25.1%-25.2% արդյունավետ եկամտահարկը չափազանց բարձր է, ուստի չի նպաստում տնտեսական աճին կամ երկրում աղքատության մակարդակի կրճատմանը: Ավելին, եկամտահարկի մեծ հարկային բեռը հանգեցնում է իրական եկամտի անբավարար հայտարարության:
Ավելին, ինչպես ցույց են տվել ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնասիրությունները, եկամտահարկի հարկային բեռը Հայաստանում համեմատաբար բարձր է, ինչը խոչընդոտում է երկրում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Հաշվի առնելով այս հանգամանքը, ներառյալ գլոբալ միտումները, Հայաստանի կառավարությունն իր գործունեության ծրագրում ամրագրել է ուղղակի հարկերի (եկամտահարկ, անհատների եկամուտների) հարկային բեռի կրճատման նորմը և անուղղակի հարկերի որոշակի ավելացում (ԱԱՀ, ակցիզային հարկ և մյուս տուրքեր):
2023 թ. Հայաստանը կվերադառնա պարտադիր կենսաթոշակային համակարգի նախկին պայմաններին և աշխատող քաղաքացիների կողմից նրանց պարտադիր ամսական պարտադիր վճարները հուլիսի 1-ից կկազմեն 5%, նախատեսված 2,5% փոխարեն:
Նոր կարգավորումներին անցնելու դեպքում հաջորդ տարի պետական գանձարանի հարկային կորուստները գնահատվում են 27.5 մլրդ դրամ: Բացի այդ, պետական բյուջեի վրա յուրաքանրչուր տոկոսը գնահատվում է 12,5 մլրդ դրամ:
2020-ից մինչև 2022 թվականը Կառավարությունը նաև առաջարկում է եկամտահարկի և դիվիդենտի հարկերի հավասարաչափ դրույքաչափեր Հայաստանի և օտարերկրացիների համար, սահմանելով դրանք 23%: Բյուջեի հարկային եկամուտների գծով կորուստները ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար հավասար պայմաններ ստեղծելու դեպքում շահութաբաժինների հարկի գծով կկազմեն 1-1.3 մլրդ դրամ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ