Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2018 17:24
Ալինա Հովհաննիսյան

2018 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի մարզերում բազմաբնակար շենքերի բնակարանների գներն ավելացել են 1,4 %` տարեկան 9,2% աճի պայմաններում

2018 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի մարզերում բազմաբնակար շենքերի բնակարանների գներն ավելացել են 1,4 %` տարեկան 9,2% աճի պայմաններում

Արմինֆո. 2018 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի մարզերում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին շուկայական արժեքն ավելացել է 1,4%, տարեկան 9,2% աճի պայմաններում` կազմելով 88.1 հազար դրամ/1քմ: Այդ են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները:

 

Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն,  մարզերում բնակարանների ամենաբարձր գներն ավանդաբար արձանագրվել են Ծաղկաձորում` միջին հաշվով 286.5 հազար դրամ/1քմ` տարեկան 0,5% անկման և  եռամսյակային 0,6% աճի պայմաններում: Հետո գալիս է Աբովյանը, որտեղ բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինն արձանագրվել է 158.7 հազար դրամ /1քմ մակարդակում`  6,2% տարեկանն աճի  և 2% եռամսյակային աճի պայմաններում: Առաջատարների եռյակը եզրափակում է Վաղարշապատը, որտեղ բնակարանների 1 քմ արժեքը 123.9 հազար դրամ է` 1,3% տարեկան և 2,1% եռամսյակային աճով:

 

Անմենացածր գներն արձանագրվել են Լոռու մարզի Շամլուղ քաղաքում` 28.3 հազար դրամ/1քմ, 3,5 անգամ տարեկան աճի  եռամսյակային գների անփոփոխության պայմաններում, որին հետևում է Թումանյանը`22.8 հազար դրամ/1քմ, երկու անգամ տարեկան և 0,4% եռամսյակային աճով: Իսկ բնակարանների ամենացածր գինն արձանագրվել է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղքում` 21.4 հազար դրամ/1քմ` տարեկան 2,6 անգամ և եռամսյակային 0,5% աճով:

 

2018 թվականի երրորդ եռամսյակում մարզերում իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի 7152 գործարք, որոնց 21,1% կամ 1510 գործարք բաժին է ընկել բազմաբնակարան շենքերի բնակարաններին և 27,5%-ով գերազանցում է մեկ տարվա ավաղեմության  ցուցանիշը` 26,5% եռամսյակային աճի դեպքում:

 

Հավելենք, որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն փոխել է հաշվետվության ձևաչափը և անշարժ գույքի գները հաշվարկել է նոր եղանակով, սկսած 2018թ, առաջին եռամսյակի տվյալներից, որում առանձնատների գների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: Այսուհետև ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվություններում առանձնատների գների վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվելու: Նախորդ շրջանների հաշվետվություններում նույնպես գները շտկված են նոր եղանակով հաշվարկի առնչությամբ` դիտարկվող հաշվետու շրջանի հետ համադրումն ապահովելու նպատակով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
08.04.2020
RUB6.56-0.06
USD496.58-2.79
EUR539.43-3.63
GBP612.23-2.69
CAD354.35-1.91
JPY45.62-0.17
CNY70.450.06
CHF511.31-1.92



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000