Արմինֆո. 2018 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի մարզերում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին շուկայական արժեքն ավելացել է 1,4%, տարեկան 9,2% աճի պայմաններում` կազմելով 88.1 հազար դրամ/1քմ: Այդ են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները:
Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն, մարզերում բնակարանների ամենաբարձր գներն ավանդաբար արձանագրվել են Ծաղկաձորում` միջին հաշվով 286.5 հազար դրամ/1քմ` տարեկան 0,5% անկման և եռամսյակային 0,6% աճի պայմաններում: Հետո գալիս է Աբովյանը, որտեղ բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինն արձանագրվել է 158.7 հազար դրամ /1քմ մակարդակում` 6,2% տարեկանն աճի և 2% եռամսյակային աճի պայմաններում: Առաջատարների եռյակը եզրափակում է Վաղարշապատը, որտեղ բնակարանների 1 քմ արժեքը 123.9 հազար դրամ է` 1,3% տարեկան և 2,1% եռամսյակային աճով:
Անմենացածր գներն արձանագրվել են Լոռու մարզի Շամլուղ քաղաքում` 28.3 հազար դրամ/1քմ, 3,5 անգամ տարեկան աճի եռամսյակային գների անփոփոխության պայմաններում, որին հետևում է Թումանյանը`22.8 հազար դրամ/1քմ, երկու անգամ տարեկան և 0,4% եռամսյակային աճով: Իսկ բնակարանների ամենացածր գինն արձանագրվել է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղքում` 21.4 հազար դրամ/1քմ` տարեկան 2,6 անգամ և եռամսյակային 0,5% աճով:
2018 թվականի երրորդ եռամսյակում մարզերում իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի 7152 գործարք, որոնց 21,1% կամ 1510 գործարք բաժին է ընկել բազմաբնակարան շենքերի բնակարաններին և 27,5%-ով գերազանցում է մեկ տարվա ավաղեմության ցուցանիշը` 26,5% եռամսյակային աճի դեպքում:
Հավելենք, որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն փոխել է հաշվետվության ձևաչափը և անշարժ գույքի գները հաշվարկել է նոր եղանակով, սկսած 2018թ, առաջին եռամսյակի տվյալներից, որում առանձնատների գների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: Այսուհետև ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվություններում առանձնատների գների վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվելու: Նախորդ շրջանների հաշվետվություններում նույնպես գները շտկված են նոր եղանակով հաշվարկի առնչությամբ` դիտարկվող հաշվետու շրջանի հետ համադրումն ապահովելու նպատակով: