Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդե ջերմոցային տնտեսություն: Ընկերությունը միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնել է 3 հեկտար ջերմոցային տնտեսություն, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ելակի արտադրությամբ:
Նախագահ Սարգսյանը շրջել է ընկերության ջերմոցներում, ծանոթացել արտադրական տեխնոլոգիաներին և արտադրանքին, զրուցել աշխատակիցների հետ:
Նշելով, որ ելակի մի մասը իրացվում է ներքին շուկայում, սակայն հիմնականում այն արտահանվում է, «Գրին ֆուդե-ի ղեկավարներն ասել են, որ իրենց արտադրանքը բարձր համային հատկանիշների և երկարատև պահպանման ժամկետի շնորհիվ մեծ պահանջարկ ունի:
Նրանք նաև նշել են, որ գործունեությունն ընդլայնելու մտադրություն ունեն և հանրապետության նախագահի հետ քննարկել են դրան միտված իրենց ծրագրային մոտեցումները:
Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է մարզերում նման արտադրությունների հիմնումը, որը օգնում է տեղերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |