Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2018 15:23
Էմմանուիլ Մկրտչյան

Փորձագետ. Չնայած հայկական բանկերի կապիտալների համարժեքությանը՝ դրա օպտիմալ օգտագործման հնարավորությունները խիստ սահմանափակ են

Փորձագետ. Չնայած հայկական բանկերի կապիտալների համարժեքությանը՝ դրա օպտիմալ օգտագործման հնարավորությունները խիստ սահմանափակ են

Արմինֆո. Չնայած կապիտալի համարժեքության բարձր մակարդակին, առնվազն հայկական բանկային շուկայի խոշորագույն խաղացողների շրջանում, դրա օպտիմալ օգտագործման հնարավորությունները խիստ սահմանափակ են: Այդ մասին անցած շաբաթ Երևանում Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կողմից կազմակերպված բանկային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի ֆինանսական տնօրեն, հանրապետության ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով, ռազմավարական զարգացման ծրագրերը կազմելիս առևտրային բանկերը դիտարկում են բիզնեսի տարբեր ոլորտների շահութաբերության մակարդակը, դրանց ներդրումային գրավչությունը՝ շահույթ ապահովելու համար ներդրումների օպտիմալ ուղղություններ ապահովելու նպատակով: Սակայն, վերջին  7-8 տարում նման ոլորտներն ավելի քիչ են դառնում, իսկ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը պահպանվում է բանկային բիզնեսի շահութաբերության (ROE) միջին ցուցանիշի մակարդակի վրա, որը կազմում է շուրջ 9-10%:   

 

<Երբ մենք պետք է քննարկենք բանկերի կապիտալում լրացուցիչ ներդրումների հարցը կամ գործունեության ամենատարբեր ոլորտների տնտեսական գործակալների, այդ թվում՝ նոր թվային տնտեսության սուբյեկտների, միշտ առաջ է գալիս եկամտաբերության մակարդակի և, որպես հետևանք, ներդրումների վերադարձելիության ժամկետների հարցը: Այսօր մենք պտտվում ենք 9%-ի շուրջը, բայց ամեն դեպքում դա տարեկան 10%-ից ցածր է: Դա սահմանափակում է տնտեսական գործունեության բոլոր բնագավառներում ներդրումներ: Այսինքն՝ շահութաբերության ոչ բավարար մակարդակը, որպես խնդիր, առկա է>,- ընդգծել է Սարգսյանը:

 

Այս առումով, պատասխանելով Հայաստանի բանկային համակարգի կոնսոլիդացիայի հետագա հնարավորության առնչությամբ իր գնահատականի վերաբերյալ հարցին՝ փորձագետն ընդգծել է, որ նման ցածր շահութաբերության պայմաններում բանկերի սեփականատերերը չեն ցանկանում ավելացնել կապիտալները, քանի որ այդ կապիտալի համար եկամտաբերության ապահովման հարց է առաջանում: Այդ պատճառով, գտնում է փորձագետը, Հայաստանի խոշորագույն բակերը ուժեղ մրցակցության պայմաններոմ ձգտում են ամեն գնով ամրապնդել իրենց դիրքերը ցածր եկամտային սահմանափակ շուկայում: Միաժամանակ անտոկոս եկամուտների ավելացման խնդիր է դրվում՝ արդյունավետ տեխնոլոգիական լուծումների, ապրանքների և նորամուծությունների միջոցով, սակայն այդ շուկան ևս երկրում ունի օգտագործման որոշակի սահմանափակումներ: 

 

Փորձագետը նշել է, որ այսօրվա դրությամբ բանկերի մեծ մասի գործառնական եկամուտների հարաբերակցությունը գործառնական շահույթի նկատմամբ կազմում է 40%, ինչը փոքր-ինչ ցածր է, քանի մեկ տարի առաջ, բայց դա այն նվազագույնն է, որից ցածր այսօրվա պայմաններում հնարավոր չէ հասնել: Իր հերթին գործառնական արդյունավետության գործակցի այդ նվազումը, ինչն առաջին հերթին ազդում է եկամտաբերության կորստի ռիկի բարձրացման վրա, ստիպում է բանկերին ակտիվ գործառնությունների շահութաբերության բարձրացման այլ ուղիներ փնտրել:

 

Նման  ոլորտներից մեկը համարվում է փոքր վարկերի մանրածախը: Անցյալ տարի երկրի բանկային համակարգն աննախադեպ 20% աճ արձանագրեց այդ ոլորտում, և վերլուծաբանների մեծ մասը հակված են 2019 թվականին այդ միտումի շարունակմանը: <Այնուամենայնիվ, մենք բոլորս մտահոգված ենք, առնվազն, կարևոր հարցի պատասխանով, թե ինչպիսի աճ կլինի՝ կապված տնային տնտեսությունների բարելավման առումով լավատեսական սպասումների հետ, թե դա կլինի աճ, որը, ընդհակառակը, կբարձրացնի տնտեսությունների պարտքային բեռը: Վերջին դեպքում մեզ սպասում է NPL-ների ավելացման հերթական փուլ մտնելու վտանգ: Դա այն հարցն է, որն ինքներս մեզ տալիս ենք, և դեռ պատասխան չենք գտել>,- ընդգծել է մասնագետը:  

 

Խոսելով կորպորատիվ վարկավորման հեռանկարների մասին `փորձագետը բավականին զուսպ լավատեսություն է հայտնել` նշելով, որ կորպորատիվ հատվածը պետք է ավելի շատ զարգանա արդյունավետ ներդրումային նախագծերի իրականացման ուղղությամբ: «Դա այն հիմնական մարտահրավերն է տնտեսության իրական հատվածի համար, որն անհրաժեշտ է հաղթահարել>,- ընդգծել է  Սարգսյանը՝ նշելով, որ ժամանակները, երբ կարելի էր 7-8% -ով վարկ ստանալ, արդեն անցել են. «Փողի արժեքը երկրում բարձրանում է: Եթե ​​Հայաստանում սուվերեն եվրաբոնդերի տոկոսադրույքը մոտ 6% է, և բանկերի կապիտալի միջին եկամտաբերությունը կազմում է շուրջ 10%, դա զուտ տեխնիկապես նշանակում է, որ բանկային վարկավորման տոկոսադրույքը չի կարող 10%-ից ցածր լինել>:  Եվ քանի որ բանկերը մրցում են շուկայի խոշոր հատվածների համար՝ շահույթ ստանալու նպատակով, վարկային պորտֆելների զգալի աճ կարող է լինել ևս մեկ տարի, հնարավոր է, երկու տարի, բայց ոչ ավելին, եթե երկրի տնտեսական քաղաքականությունում արմատական ​​բեկում չլինի՝ հիմնված ներքին և արտաքին  ներդրումների ավելացման վրա: Ըստ որում,  կորպորատիվ հատվածը պետք է մտածի ներդրումների համար ֆինանսավորումը ոչ թե թանկ բանկային հատվածից, այլ ներդրումային այլ աղբյուրներից ներգրավելու շուրջ:

 

Ամփոփելով ասվածը՝ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ քիչ տարողունակ հայկական շուկայի համար բանկերի ներկայիս քանակությունը չարդարացված մեծ է (16 բանկ-խմբ.): Եթե ​​տնտեսությունն աճի երկնիշ տեմպերով, խնդիր չի լինի, և յուրաքանչյուր բանկը <իր տեղը կգտնի արևի տակ> ու կապահովի եկամտաբերության անհրաժեշտ մակարդակ, սակայն միջինժամկետ հեռանկարում կանխատեսվող միջինը 5 տոկոս ՀՆԱ աճի պայմաններում շահույթի չափը բոլորի համար բավարար չի լինի, և կոնսոլիդացիան շուկայի պարտադիր պահանջ կդառնա: <Սակայն, եթե հարցնեք, թե արդյոք առաջիկա 2-3 տարում սպասվում են միաձուլումների և կլանումների(M & A) գործարքներ, ես դրանք չեմ սպասում, քանի որ յուրաքանչյուր բանկի հետևում լուրջ էմոցիաներ են: Իրական զգացողությունների մակարդակով կարող եմ ասել, որ բանկերի սեփականատերերը, որոնք վերջերս կատարել են վերակապիտալացման ԿԲ պահանջները, դրան պարաստ չեն>,- ընդգծել է Դավիթ Սարգսյանը: 

 

Նշենք, որ ՀՀ ԿԲ-ն քննարկում է գործող կարգավորիչ սահմանափակումների հետագա խստացման հարցը՝ հատկապես համակարգաստեղծ բանկերի համար: Բանավեճեր են ընթանում ընդհանուր կապիտալի նվազագույն չափի՝ մինչև 50 մլրդ դրամ հետագա ավելացման շուրջ:  Հիշեցնենք, որ 2017 թվականից Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը պետք է լինի առնվազն 30 մլրդ դրամ: Այդ կապակցությամբ համակարգում դիտվեց կապիտալի ավելացում, այդ թվում`միաձուլումների միջոցով: 2015 թ. վերջին ՊրոԿրեդիտ Բանկը միացավ Ինեկոբանկին, իսկ ԲՏԱ Բանկը`Հայէկոնոմբանկին, իսկ  դեկտեմբերին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը և Հայկական Զարգացման Բանկը միացան Արդշինբանկին և Արարատբանկին: Արդյունքում, ներկայումս Հայաստանում գործում է 17 բանկ:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2018 թվականի 9 ամիսներին աճել է 81.3%, կազմելով 51.7 մլրդ դրամ կամ 107.1 մլն դոլար: Միևնույն ժամանակ, ակիվների աճը 14% -ից արագացել է մինչև 15%, իսկ ընդհանուր կապիտալի աճը դանդաղել է`11.5% -ից մինչև 10%, ինչը բարձրացրել է արդյունավետության ցուցանիշների մակարդակը: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, ակտիվների եկամտաբերության մակարդակը (ROA) տարեկան կտրվածքով աճել է`0.91% -ից մինչև 1.53%, իսկ կապիտալի եկամտաբերությունը (ROE) 5.46% -ից ա-ել է մինչև 9.42%:Կապիտալի աճի դանդաղումը, ռիսկի կշռված ակտիվների շարունակական աճի պայմաններում, կապիտալի համարժեքության անկման պատճառ է դառնում (N1 = min 12%), 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ արձանագրված 34.74% -ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ի 29.08%-ը:  ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների համաձայն՝ բարձր իրացվելի ակտիվների մի մասի դինամիկայի վատթարացումը, ընդհանուր ակտիվների զուսպ աճի և ցպահանջ պարտավորությունների աճի դանդաղման պայմաններում, ընդհանուր և ընթացիկ իրացվելիությունը մղեցին չափավոր նվազեցման: Այսպես, ընդհանուր իրացվելիության մակարդակը տարեկան կտրվածքով (N2 / 1 = min 15%) նվազել է`36.1% -ից մինչև 32.1%, իսկ ընթացիկ իրացվելիությունը (N2 / 2 = min 60%) նվազել է`219.2% -ից մինչև 190.42%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Փոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանըՓոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանը
Մխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունըՄխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունը
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերովՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերով
«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից
Հայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորությունները
Ասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածըԱսիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակումՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակում
Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարիՀայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարի
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում էTeam-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
19.04.2024
RUB4.210.02
USD392.60-1.47
EUR418.04-2.71
GBP488.12-3.60
CAD285.09-1.38
JPY25.40-0.12
CNY54.22-0.22
CHF432.05-1.61