Արմինֆո. Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ 4,3% աճ՝ 2020 թ. մինչև 4,6% արագացմամբ և 2021 թ. այդ տեմպերի պահպանմամբ: Այդ մասին նշվում է ՀԲ <Համաշխարհային տնտեսության հեռանկարները> (Global Economic Prospects, GEP) հունվարյան զեկույցում:
ԵԱՏՄ երկրների ՀՆԱ աճի կանխատեսումները հետևյալն են. Ռուսաստան-2019 թ. ՀՆԱ աճը 1,5%՝ 2020 թ. մինչև 1,8% արագացմամբ; Բելառուս- 2019 թ. ՀՆԱ 2,7% աճ՝ 2020 թ. մինչև 2,5% դանդաղմամբ; Ղազախստան- 2019 թ. ՀՆԱ 3,5% աճ՝ 2020 թ. մինչև 3,2% դանդաղմամբ; Ղըրղզստան- 2019 թ. ՀՆԱ 3,4% աճ՝ 2020 թ. մինչև 3,9% արագացմամբ:
Հայաստանին հարևան երկրների առնչությամբ ՀԲ-ն կանխատեսում է. Վրաստանը 2019 թ. կապահովի ՀՆԱ 5% աճ՝ 2020 թ. այդ տեմպերի պահպանմամբ; Ադրբեջանը՝ 3,6%՝ 2020 թ. մինչև 3,3% դանդաղմամբ:
Ընդհանուր առմամբ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների առնչությամբ ՀԲ-ն 2019 թ. կանխատեսում է ՀՆԱ 2,3% աճ (2018 թ. 3,1%-ի փոխարեն)՝ 2020 թ. թ. մինչև 2,7% և 2021 թ. մինչև 2,9% արագացմամբ:
ՀԲ հունվարյան զեկույցում նշվում է. <Կառուցվածքային բարեփոխումների ընթացքի դանդաղումը կամ փոփոխումը շարունակում են ռիսկային մնալ տարածաշրջանի շատ երկրներում՝ հատկապես Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքիայում: Սիրիայում և Ուկրաինայում լարվածությունը կարող են նոր պատժամիջոցների հանգեցնել: Եվրամիության և Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրների միջև տարաձայնության քաղաքականությունը կարող է հետ պահել միջազգային ներդրողներին և կրճատել ֆիսկալ տրանսֆերտները>:
Համաշխարհային բանկը 2019 թ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 2018 թ. 3 տոկոսից իջեցրել է մինչև 2,9 տոկոս՝ պայմանավորելով դա ուժեղացող ռիսկերի և անբարենպաստ գործոնների ֆոնով: 2020 թ. սպասվում է ՀՆԱ մինչև 2,8% դանդաղում՝ 2021 թ այդ տեմպերի պահպանմամբ, ինչը կապվում է առևտրի և ներդրումների ծավալների կրճատման հետ: