Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։
Այդ նպատակով 2018 թ.-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և ՀՀ մարզպետարաններին հատկացվել է 3 միլիարդ 975 միլիոն դրամ՝ 216 ծրագրերի իրականացման նպատակով, որի վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի դեկտեմբերի 20-ը։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով 24 ծրագրերի իրականացման համար ՀՀ մարզպետարաններին հատկացվել է 317 միլիոն դրամ։ Վերոնշյալ 24 ծրագրերից 23-ն արդեն ավարտվել են։ Ի տարբերություն նախորդ տարիներում իրականացված ծրագրերի՝ 2018 թվականի ծրագրերն իրականացվել են համայնքների կողմից ձեռք բերված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Մի շարք համայնքների կողմից ծրագրերի իրականացման համար կատարվել են նաև համապատասխան չափով համաֆինանսավորումներ 5-50%-ի սահմաններում՝ կախված համայնքային բյուջեի հնարավորություններից։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |