Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագներն անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել: Այդ մասին հունվարի 9-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է <Սպառողների խորհրդատվության կենտրոն> ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նա նշել է, որ նման պրակտիկան լավ է գործում շատ երկրներում, մասնավորապես՝ Վրաստանում:
<Ավելի վաղ ասվել էր, որ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում հնարավոր չէ, բայց ժամանակը ցույց տվեց, որ ռեսուրսներ գտնվեցին, և էլեկտրաէներգիայի գինը, իհարկե, բնակչության անապահով խավերի համար, նվազեցվեց 10 դրամով>,- ասել է Չիլինգարյանը: Փորձագետը հավելել է, որ այսօր Հայաստանում շուրջ 120 հազար անապահով սպառող կա, որոնց թվում կան անձինք, ովքեր իրականում չեն մտնում այդ ցուցակի մեջ, բայց օգտվում են տրամադրված արտոնություններից: <Եվ, ընդհակառակը, կան սպառողներ, ովքեր աղքատության շեմից այն կողմ են գտնվում, սակայն ամաչում են ասել այդ մասին: Այդ պատճառով, կարծում եմ, ճիշտ կլիներ օգտագործել էլեկտրաէներգիայի դիվերսիֆիկացված գներ: Մենք այդ մասին բազմիցս ասել ենք, չգիտեմ, թե ինչու իշխանությունները չեն դիտարկում այդ տարբերակը>,- ասել է ՀԿ նախագահը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |