Արմինֆո. Իժեներական քաղաքի կառուցումը կավարտվի 2020 թ. վերջին-2021 թ. սկզբին: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Կառավարության որոշմամբ ՀՀ-ն որպես նվիրատվություն կընդունի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի հ․ 74 հասցեում գտնվող Երևան համայնքին սեփականություն հանդիսացող 135.720.000 դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը: Գույքը նախատեսվում է ամրացնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱրմԻնֆո-ն, 2018 թ. մարտի 1-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ինժեներական քաղաքիե ստեղծման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին: Ծրագրի նպատակն է՝ Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ դեպի համաշխարհային շուկա արտահանող երկիր, դարձնելով նաև նորարարական լուծումների տարածաշրջանային հանգույց: Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3 հա մակերեսով հողամասը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտում առկա է զգալի չիրացված ներուժ, որի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով կարևորագույն մարտահրավեր է հանդիսանում արդիական տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը: ՀՀ-ում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով նախաձեռնվել է «Ինժեներական քաղաքիե ստեղծման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության մոդելով: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50 տոկոսը նախատեսվում է համաֆինանսավորել ՀՀ կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներե վարկային ծրագրի միջոցով, մնացած 50 տոկոսը` «Նեյշնլ Ինսթրումենթսե-ի և կոնսորցիումի (ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմե ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ) կողմից: Արդյունքում նախատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում: