Արմինֆո.2021 թվից սկսած Հայաստանում կգործի Համընդհանուր բժշկական ապահովագրության հիմնադրամը: Այդ մասին հունվարի 21-ին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերից:
Նա նշել է, որ այս պահից ապահովագրավճարները ամեն ամիս կփոխանցվեն հիմնադրամի, որը ֆինանսավորելու է ապահովագրված դեպքերը համապատասխան բժշկական հաստատությունում:
«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի նման երկրներում ավելի նպատակահարմար է ունենալ մեկ միասնական մարմին, քանի որ այն խմբավորում է եւ նվազագույնի է հասցնում բնակչության ապահովագրական ռիսկերը ըստ տարբեր սոցիալական խմբերի եւ տարիքային խմբերի, նվազեցնում է ապահովագրավճարների չափը, ապահովում է կուտակված ֆինանսական ակտիվների կառավարման թափանցիկությունն ու արդյունավետությունը, մի քանի անգամ նվազեցնում է համակարգի վարչական ծախսերը, ապահովում է պետական վերահսկողություն ոլորտի նկատմամբ », - ասել է Ա. Թորոսյանը, հավելելով, որ հիմք է ընդունվել Էստոնիայի փորձը:
Նախարարը ընդգծել է, որ Հիմնադրամի կառավարումը լինելու է անկախ
Առողջապահության նախարարությունից, սակայն հաշվետու կլինի
անմիջականորեն կառավարությանը: Հիմնադրամի վարչական խորհուրդը բաղկացած կլինի լինելու կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, մարզային վարչությունների, մասնագիտացված բժշկական միությունների, հիվանդների իրավունքները, ոլորտի անկախ փորձագետները ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Առաջին փուլում հիմնադրամը կներառի սոցիալական փաթեթի շահառուներին (պետական ծառայողների) եւ պաշտոնապես գրանցված աշխատակիցներին:
Նշենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանում սկսվել է պարտադիր բժշկական ապահովագրության փուլային ներդրումը, որը մեկնարկել է քաղաքացիական ծառայողների սոցիալական փաթեթից` մոտ 100 հազար շահառուներ, որոնք ֆինանսավորվում են Առողջապահության նախարարության կողմից պետական միջոցների հաշվին: Երկրորդ փուլում, 2018 թվականի երկրորդ կեսից, սոցիալական փաթեթը պետք է ընդգրկի բնակչության առավել անապահով շերտերը` 612 հազար առավել կարիքավոր քաղաքացիներ: Բայց նրանց առնչվող որոշումը հետաձգվել է: Երրորդում փուլում` երկրի մյուս բոլոր քաղաքացիները:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ռենքինգի տվյալներով, 2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարներիգանձման ընդհանուր ծավալում բժշկական ապահովագրությունը երրորդն էր` 29.9% կամ 9.1 մլրդ դրամ (մոտ 19 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ սոցիալական փաթեթը) տարեկան 88.5 տոկոս աճով:
Բժշկական ապահովագրության միջին վնասակարության գործակիցը շուկայում տարեկան կտրվածքով աճել է 51.7% -ից մինչեւ 55.1%: Հայաստանում գործող բոլոր վեց ապահովագրական ընկերությունները ներգրավված են բժշկական ապահովագրության հատվածում: Առաջատար եռյակում են «ԻՆԳՈ Արմենիան՚, «Ռոսգոսստրախ Արմենիան՚ եւ «Նաիրի Ինշուրանսը», որոնց բաժինը կազմում է, ընդհանուր առմամբ, 7,02 մլրդ դրամ (14,5 մլն դոլար) կամ բժշկական ապահովագրության ընդհանուր ծավալի 77% -ից ավելին: