Արմինֆո.Հայաստանի կառավարությունը ներքին սպառողի համար չի սուբսիդավորի գազի գինը, Մոսկվայում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Դեռևս մենք փաստում ենք, որ 2019 թվականին սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա: Մենք ունենք մեկ տարի ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակելու համար՝ երկարաժամկետ հեռանկարում հարցը լուծելու նպատակով>,- հայտարարել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը գտնում է, որ ճիշտ կլինի հարցը լուծել ԵԱՏՄ շրջանակներում, քանի որ խոսքը ընդհանուր տնտեսական տարածքի մասին է:
Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը չի պատրաստվում սուբսիդավորել գազի գինը, և դրա դիմաց որևէ բաժնետոմս չի փոխանցվի:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |