Արմինֆո. Ռուսական ԱԿՌԱ վարկանշային գործակալության տնօրենների խորհուրդը դիմել է ռուսաստանցի հայտնի գործարար և բարերար Ռուբեն Կառլենի Վարդանյանին` առաջարկելով ընդգրկվել գործակալության տնօրենների խորհրդի կազմում: Ռուբեն Վարդանյանը սկզբունքային համաձայնություն է տվել, և այժմ այդ որոշումը պետք է հավանության արժանանա գործակալության բաժնետերերի կողմից` սահմանված կարգով:
Ռուբեն Վարդանյանը «Վարդանյան, Բրոյտման և գործընկերներ՚ ընկերության նախագահն է և RVVZ Foundation ընտանեկան հիմնադրամի հիմնադիրը: Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի միջազգային հոգաբաձուների խորհրդի գործընկեր-հիմնադիրն ու փոխնախագահն է , Զարգացող շուկաների հետազոտման ինստիտուտի դիտորդական խորհրդի նախագահը: Մինչև 2012 թիվը եղել է «Տռոյկա Դիալոգ՚ ներդրումային ընկերության ղեկավարն ու վերահսկող բաժնետերը:
«Մենք ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանն ընդունել է ԱԿՌԱ-ի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկությունը: Նման հեղինակավոր և փորձառու պրոֆեսիոնալի մուտքը, անշուշտ, կամրապնդի մեր կառավարման թիմը: Համոզված եմ, որ խոշոր հանրային ընկերություններում Ռուբենի աշխատանքի բազմաշերտ և հաջող փորձը կնպաստի ԱԿՌԱ-ի կորպորատիվ կառավարման փորձի կատարելագործմանը: Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն, որն ի զորու է նոր խթան հաղորդել գործակալության զարգացմանը՚, - մեկնաբանել է ԱԿՌԱ տնօրենների խորհրդի նախագահ Կառլ Յոհանսոնը:
«Կցանկանայի երախտագիտություն հայտնել ԱԿՌԱ-ի տնօրենների խորհրդին Ռուսաստանի առաջատար վարկանշային գործակալություններից մեկի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու հնարավորության համար: Դա ինձ թույլ կտա իրացնել ֆինանսական համակարգում աշխատանքի իմ ողջ բազմամյա փորձը ինձ համար նոր վարկային վրականիշների ոլորտում՚, - նշել է Ռուբեն Վարդանյանը, հավելելով, որ Ռուսաստանի վարկանշակին ճյուղն այժմ հետաքրքիր և հագեցած շրջան է ապրում,: Նա նաև համոզմունք է հայտնել, որ այդ ուղղությունը հետագա աճի և զարգացման մեծ ներուժ ունի ինչպես լավագույն համաշխարհային փորձի հիման վրա, այնպես էլ` հաշվի առնելով Ռուսաստանի առանձնահատկությունները: