Արմինֆո. ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը հունվարի 30-ին ընդունել է «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.ե (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելին:
Քննարկվել են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1ե արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, ժամկետները, ինչպես նաև ծրագրի ընդլայնման հնարավորությունը: Գարեգին Բաղրամյանը հույս է հայտնել, որ հնարավորինս սեղմ ժամկետում կավարտվեն ծրագրի նախապատրաստական աշխատանքները և կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները վերահաստատել են ծրագրի իրականացման հետագա փուլերում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:
Նշենք, որ «Մասրիկ-1ե կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ամբողջությամբ մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Ընտրված տարածքում առկա են ժամանակակից հզոր ֆոտովոլտային կայան կառուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Կայանի հզորությունը թույլ կտա արտադրել տարեկան 120-150 մլն կՎտգժամ էլեկտրաէներգիա:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվեց դրամաշնորհային մի համաձայնագիր, որով սկիզբ դրվեց Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրին: Մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.ե (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից «ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.ե (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ 1 կՎտժ-ի դիմաց, առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |