Արմինֆո. Ամերիաբանկը և responsAbility Investments ընկերության կողմից կառավարվող մի շարք հիմնադրամներ, մասնավորապես` Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը և միկրո ու փոքր բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված մի քանի հիմնադրամ, կնքել են 16.8 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս վարկային պայմանագրեր: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:
Համագործակցության այս նոր երկարաժամկետ գործիքները թույլ կտան բարելավել Ամերիաբանկի կապիտալի համարժեքությունը` զգալիորեն ընդլայնելով Հայաստանում ձեռներեցների և էներգախնայող նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները: responsAbility ընկերության գործադիր տնօրեն Ռոխուս Մոմարցը նշել է. «Ներառական բիզնես-մոդել ունեցող ֆինանսական հաստատությունները երկրի զարգացման կարևոր խթան են: Մենք ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի հետ` հաջողակ ու դինամիկ զարգացող կազմակերպության, որն ակտիվորեն նպաստում է Հայաստանի տնտեսության ֆինանսավորմանն ու խրախուսում «կանաչե ծրագրերըե:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Այս նոր վարկային գործիքները զարգացման զգալի հնարավորություններ կստեղծեն` երկարաժամկետ ֆինանսավորման ու վարկային պորտֆելի աճի շնորհիվ: Մենք շատ բարձր ենք գնահատում մեր վաղեմի գործընկերոջ հետ համագործակցությունը, որն այժմ դուրս է եկել նոր հարթություն: Նոր վարկային միջոցները կօգնեն ավելի լավ սպասարկել տարբեր ոլորտներ ներկայացնող հաճախորդների կարիքներն ու կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանըե:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկե ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
responsibility-ն զարգացող երկրներում ներդրումային ակտիվների կառավարման ոլորտի առաջատարներից է` 3 մլրդ ԱՄՆ դոլարի պորտֆելով: Ընկերությունը զանազան ներդրումային գործիքների միջոցով մասնավոր պարտքային և բաժնային ֆինանսավորում է տրամադրում 90 երկրներում գործող` ներառական բիզնես-մոդելներ ունեցող 540 կազմակերպությունների: Հիմնադրվել է 2003 թ., գլխամասը գտնվում է Ցյուրիխում, տարածաշրջանային գրասենյակները` Բանգկոկում, Ժնևում, Հոնկոնգում, Լիմայում, Լյուքսեմբուրգում, Մումբայիում, Օսլոյում ու Փարիզում: