Արմինֆո.8 փետրվարի 2019 թ., Երևան. Հայաստանում Beeline-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գործարկել է վիրտուալ խաղ՝ առաջարկելով Սիրո տոներին ընդառաջ շահել սմարթֆոն։
Խաղն ակտիվ է փետրվարի 7-ի ժամը 17։00-ից մինչև փետրվարի 13-ի ժամը 14։00-ն։ Խաղալ կարելի է թե՛ հեռախոսից, թե՛ համակարգչից։ Խաղն իրենից ներկայացնում է վիրտուալ հեռախոս, որի էկրանին հայտնվում են ապակոդավորման պատկերներ, որոնք պետք է հիշել և կրկնել։
«Առաջիկայում գեղեցիկ սիրո տոներ են, և մենք որոշեցինք մեր հաճախորդներին հաճելի անակնկալ մատուցել։ Մի քանի օրվա ընթացքում նրանք կկարողանան օգտվել այս զվարճալի և հիշողությունը զարգացնող խաղից, իսկ լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցները նաև հաճելի նվեր կստանան իրենց և իրենց սիրելիի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հաղթող կճանաչվեն փետրվարի 13-ի ժամը 14։00-ի դրությամբ լավագույն երեք ցուցանիշ ունեցող մասնակիցները։ Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուքի այն օգտատերերը, ում անունն ու ազգանունը համընկնում է անձնագրային տվյալների հետ։
Խաղի ավարտին մասնակիցը կարող է տեսնել լավագույն տասնյակը։ Հաղթողները կհայտարարվեն փետրվարի 13-ին ժամը 17։00-ին։
Նշենք, որ խաղի ընթացքում կարող է ծախսվել ինտերնետ ըստ սակագնային փաթեթի։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |