Արմինֆո. ՀՀ կառավարությունը նպատակադրվել է ապահովել տարեկան միջինը 5% տնտեսական աճը, ինչն էլ ամրագրված է վերջինիս գործունեության հնգամյա ծրագրում: Այդ մասին փետրվարի 8-ին կառավարության նիստից հետո հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարի խոսքով, անցած տարվա հաշվետվությունները վկայում են, որ աշխարհում տնտեսական աճի միջին ցուցանիշը կազմում է 3,7%: <Մենք ցանկանում ենք ապահովել այնպիսի պայմաններ, որ աճը զգալիորեն բարձր լինի: Բայց դրա համար անհրաժեշտ են ներդրումներ: Եթե նշված ժամանակահատվածում /հինգ տարի/ կառավարությանը հաջողվի կայունացնել ներդրումները՝ հիմնական միջոցներով ներդրումները համախառն ներքին արդյունքի նկատմամբ 23-25 տոկոս միջակայքում, վստահ եղեք, որ դրան հաջորդող ժամանակահատվածում խոսելու ենք ավելի բարձր աճի տեմպերի մասին>,- ասել է Խաչատրյանը:
Միաժամանակ, ինչպես նշել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, այս անցումային շրջանում, երբ տնտեսությունը կառուցվածքային փոփոխություններ է կրում, ի հայտ են գալիս արդյունաբերության նոր ճյուղեր, որոնք մեծ դեր կխաղան երկրի տնտեսական կյանքում, նոր շուկաների յուրացման հաշվին, 5%-ը բավական հավակնոտ ցուցանշ է: Ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը, ՀՆԱ 5% աճը միջին ցուցանիշ է հնգամյա ժամանակահատվածի համար. մի տարի աճը կարող է կազմել 4,5%, մյուս տարի՝ 6%: ՀՀ պետբյուջեի համաձայն՝ ՀՆԱ աճը 2018 թվականին նախատեսված էր 4,5%: 2019 թվականին սպասվում է 4,9% աճ, իսկ ինֆլյացիան՝ 2,7%:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |