Արմինֆո. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը համաձայն չէ այն հավաստմանը, թե պետական ապարատի կրճատումը կհանգեցնի գործազրկության ավելացման, սպառման նվազման և, որպես հետևանք, հարվածի տակ կդնի տնտեսական աճի հեռանկարը:
<Համոզված եմ, որ մարդիկ, ովքեր պետական կառույցների օպտիմալացման արդյունքում գործազուրկ կմնան, կգտնեն նոր հնարավորություններ, որպեսզի դրսևորեն իրենց մասնավոր հատվածում>,- փետրվարի 8-ին հայտարարել է Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նախարարի խոսքով, կադրային օպտիմալացման արդյունքում տնտեսված միջոցները չեն սառեցվի: Դրանք կուղղվեն նրանց աշխատավարձերի բարձրացմանը, ովքեր կշարունակեն աշխատել, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների ձեռքբերմանը: Իսկ դա, Խաչատրյանի խոսքով, նշանակում է,
որ այդ միջոցները միջնորդավորված կհատկացվեն այն անձանց, ովքեր զբաղված են մասնավոր հատվածում ավելի արդյունավետ աշխատանքով: <Այսինքն՝ ընդհանուր առմամբ այդ ծախսային հոդվածը չի կրճատվելու, ընդհակառակը՝ ավելանալու է, քանի որ 2019 թ. բյուջեն ավելի շատ ծախսեր է նախատեսում ընթացիկ տարում, քան 2018 թվականին էր: Այսպիսով՝ մակրոտնտեսության տեսակետից սպառման մակարդակի նվազման հետ կապված խնդիր իրականում գոյություն չունի>,- նշել է նա: Միաժամանակ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նշել է, որ պետական ապարատի վերակազմավորման արդյունքում կլինեն թե շահողներ, թե տուժողներ:
Այն դիտարկմանը, թե մասնավոր հատվածի ներուժը սահմանափակ է, իսկ շուկան փոքր, ու ոչ բոլորը կարող են բիզնեսով զբաղվել, մտադիր չէ արդյոք պետությունը հոգ տանել նրանց մասին, ովքեր արդյունքում գործազուրկ կմնան, նախարարը պատասխանել է. <Շուկան մասնագետների, աշխատուժի որոշակի պահանջարկ է թելադրում: Ովքեր հասկանում են շուկայի պահանջարկը, կարող են որոշակի ջանք գործադրել և վերաորակավորվել: Իսկ պետությունը ստեղծում է երաշխիքների համակարգ, որն ուղղված է մասնավոր հատվածում մեծ եկամուտների գեներացման հնարավորությունների ավելացմանը>:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |