Արմինֆո. Իրավական ակտերի e-draft.am միասնական պորտալի այցելուների 92%-ը դեմ է արտահայտվել հունվարի 23-ից մինչև փետրվարի 7-ը կայքում զետեղված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին՚ ուղղումների նախագծին, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Այսպես, հարցման մասնակիցներն ամենաշատ բացասական արձագանքներ են թողել փաստաթղթի այն նորմի վերաբերյալ, որը «տաբու՚ է դնում գործունեության մասնագիտացված տեսակների ներկայացուցիչների, մասնավորապես, հաշվապահների, աուդիտորների և խորհրդատուների կողմից շրջանառության հարկի կարգավորման ոլորտում գործունեության իրականացման նկատմամբ:
«Վարկանշային՚ աղյուսակի երկրորդ տեղն զբաղեցնում են նրանք, ովքեր հանդես են գալիս եկամտահարկի հարթ սանդղակի ներդրման դեմ: Ինչպես նրանք նշում են, հայտարարված նպատակը` ստվերից եկամուտների դուրս բերումը, փաստաթղթի էությանը չի համապատասխանում, քանի որ նախագծի հաստատման դեպքում այդ միջոցը ճիշտ հակառակ արդյունք կտա:
2016 թվականի գոծող ՀՕ e-draft.am-ում զետեղվել էր 2018 թվականի նոյեմբերին: Միևնույն ժամանակ, ինչպես ավելի ուշ հայտարարել էին Ֆինանսների նախարարությունում, արձագանքելով փորձագիտական հանրության անհանգստությանը, փաստաթուղթը լրամշակվել է և հունվարի 23-ին նորից ներկայացվել հասարակայնության դատին:
Փաստաթղթի հեղինակները նոր տարբերակում որոշել են 2020 թվականի հունվարի 1-ին միկրոձեռնարկատերերի համար շեմը բարձրացնել մինչև 24 մլն դրամ` նախորդ տեքստում նշված 20 մլն դրամից: Միևնույն ժամանակ, մտցվել են սահմանափակումներ, որոնք չեն եղել առաջին տարբերակում: Մասնավորապես, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն համարվի այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք իրակաանցնում են գործունեության մասնագիտացված տեսակներ, մասնավորապես, հաշվապահություն, փաստաբանություն, խորհրդատվություն: Միկրոձեռնարկատիրությունը կազատվի հարկերի բոլոր տեակներից, բացի եկամտահարկը, որը կկազմի 5 հազար դրամ:
Միևնույն ժամանակ, նրանց համար սահմանափակումներ կկիրառվեն շրջանառության հարկի շրջանակում: Այսպես, Հայաստանում կբարձրացնեն ԱԱՀ չհարկվող շրջանառության շեմը ներկայիս 58,35 մլն -ից (120 հազար դոլար) մինչև 115 մլն դրամ (235 հազար դոլար), սակայն գործունեության մասնագիտացված տեսակների ներկայացուցիչներին, մասնավորապես, հաշվապահներին, աուդիտորներին և խորհրդատուներին կհանեն շրջանառության հարկ վճարողների հնարավոր շահառուների ցուցակից:
2019 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանը մտադիր է անցնել եկամտահարկի հարթ համակարգի, որը, անկախ աշխատավարձի չափից, կսահմանվի 23%: Ընդ որում, մինչեւ 2023 թվականը տոկոսադրույքն աստիճանաբար կնվազի մինչև 20%. 2020 թվի հունվարի 1-ից` մինչեւ 22%, 2021 թվից` մինչեւ 21%, 2022 թվից` մինչեւ 20.5%, իսկ 2023 թվից` մինչեւ 20%: Միաժամանակ, կառավարությունը նախատեսում է աստիճանաբար վերադառնալ պարտադիր կենսաթոշակային համակարգի նախորդ պայմաններին` մինչեւ 2023 թվականը: Այսպես, 2020 թվի հունվարից աշխատող քաղաքացիների կողմից ամսական պարտադիր վճարներումները կկազմեն 3,5% (6,5% պետական համաֆինանսավորմամբ)` 2018 թվականի հուլիսի 1-ից սահմանված աշխատավարձի 2,5% -ի և պետական գանձարիանից 7,5%-ի փոխարեն: Արդեն 2021 թվից աշխատող քաղաքացիներն իրենց աշխատավարձի 4,5% -ը կտրամադրեն պարտադիր կենսաթոշակային համակարգին, իսկ 2022 թվից` 5% -ը: 2020-2022 թթ. կառավարությունը նաեւ առաջարկում է Հայաստանի քաղաքացիների եւ օտարերկրացիների համար շահութահարկի եւ շահաբաժինների հարկի հավասար դրույքաչափեր` դրանք նույնպես սահմանելով 23% մակարդակում (շահութահարկը 20%- 18, շահաբաժինների հարկը 10%-5% - խմբ.): Ֆինանսների նախարարությունը նաեւ առաջարկում է ամրագրել, որ Հայաստանում ռեզիդենտ ֆիզիկական անձանց կենսաթոշակները ենթակա չեն հարկման:
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հայտարարել էր ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ֆինանսական գերատեսչությունը հակված է այն բանին, որ նախագիծը, այն տեսքով, որով հունվարի 23-ին զետեղվել է e-draft.am պորտալում, վերջնական է: «Դեռ 2018 թվականի նոյեմբերին, երբ նախագիծը ներկայացվել էր նախորդ տեսքով, այն անցել էր հասարակական եւ գերատեսչական քննարկումների երկար ճանապարհ, սակայն գործընթացը չի կարող անվերջ լինել: Հակառակ դեպքում խնդիրները կմնան չլուծված: Մեր կարծիքով, սա եզրափակիչ փուլն է: Փաստաթուղթը պորտալում կմնա մինչեւ փետրվարի 7-ը, որից հետո այն կամփոփվի եւ կներկայացվի կառավարության քննարկմանը», - հայտարարել էր Պողոսյանը: