Արմինֆո. Հաշվապահների, աուդիտորների, փաստաբանների և խորհրդատուների համար հարկային բեռի ավելացումը բացասաբար կանդրադառնա դեպի Հայաստանի տնտեսություն ներդրումների հոսքի վրա: Փետրվարի 12-ին այդ մասին հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` «Հարկային համակարգ, արդարություն և տնտեսական զարգացում՚ միջազգային համաժողովի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Այսպես, Հայաստանում մտադիր են բարձրացնել ԱԱՀ չհարկվող շրջանառության շեմը ներկայիս 58,35 մլն -ից (120 հազար դոլար) մինչև 115 մլն դրամ (235 հազար դոլար), սակայն գործունեության մասնագիտացված տեսակների ներկայացուցիչներին, մասնավորապես, հաշվապահներին, աուդիտորներին և խորհրդատուներին կհանեն շրջանառության հարկ վճարողների հնարավոր շահառուների ցուցակից: Այս խմբի ներկայացուցիչները չեն կարող աշխատել նաև միկրոձեռնարկատիրության ոլորտում:
Մակարյանի ասելով, այդ ոլորտներն առնչվում են Հայաստանում օտարերկրյա ընկերությունների գործունեությանը: Ինչպես նշել է փորձագետը, այդ ուղղությունները նոր-նոր սկսել են զարգանալ, և եթե նախկինում շատ հարցեր լուծվում էին պետական պաշտոնյաներին կաշառելու ճանապարհով, ապա հեղափոխությունից հետո դաշտը պաշտպանված է, և եկել է ինտելեկտի զարգացման ժամանակը: «Եթե այսօր հանրապետությունը գնա գործունեության մասնագիտացված տեսակների համար հարկային բեռի ավելացման, ապա մենք կխոչընդոտենք դրանց լիարժեք կայացումը: Բացի այդ, կա ռիսկ, որ նրանք կգնան դեպի ստվեր: Այդպիսով, ավելի օգտակար է նրանց ժամանակ տալ` զարգանալու, հետո` անցնելու «բնական ընտրություն՚, դրանից հետո մտածել հարկային բեռի ավելացման մասին՚, - եզրափակել է Գագիկ Մակարյանը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |