Արմինֆո.«Մենք մտադիր ենք առաջիկայում ՀՀ-ում ստեղծել ներդրումային հայկական ֆոնդ, որի նպատակը կլինի յուրաքանչյուր ներդրումային ծրագրի մեկնարկի պահից ուղեկցել մինչև ի կատար ածումը, ինչպես նաև իրականացնել հետներդրումային սապասարկում՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում իր ելույթում:
Նրա ասելով, հիմնադրամը կապող օղակ կլինի պետական կառույցների և ներդրումային ընկերությունների միջև և կոչված կլինի սպասարկելու ներդրողների շահերը` ինչպես ներրդումների շրջանում, այնպես էլ հետներդրումային շրջանում:
Վարչապետը չի հաձայնել ներդրումների «ապոկալիպտիկ՚ բնույթի մասին հայրենական մի շարք փորձագետների փաստարկներին: Նրա ասելով, նախորդ տարվա առաջին վեց ամիսներին դիտվել է ներդրումների ծավալների լուրջ անկում: Սակայն, ինչպես ընդգծել է Նիկոլ Փաշինյանը, նախորդ տարի երեք վարչապետ է հրաժարական տվել, չորս անգամ ընտրվել է կառավարության ղեկավար, ցրվել է խորհրդարանը, անցկացվել են արտահերթ խորհդրարանական ընտրություններ, ուստի վարչապետը դիլետանտություն է որակել այդ ֆոնին երկրի տնտեսության նկատմամբ ներդրողների հետարքրության անկման մասին խոսակցությունները, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն տարվա երկրորդ կեսին ներրդումների ծավալներն սկսել են աճել: Նրա ասելով, 2019 թվականից սկսվում է նոր փուլ: «Տեսնենք` ինչպիսի ներդրումներ կլինեն մեզ մոտ, ինչպիսին է ներդրումային միջավայրը: Այդ խնդրի լուծման համար երկրի կառավարությունը լիակատար պատասխանատվություն է կրում՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարրեկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 22,6 տոկոսը կազմել են ուղիղ օտարերկրյա ներդրումները (մեկ տարվա վաղեմության 30,7 տոկոսի դիմաց), կամ` 385.4 մլն դոլար, ինչը 18,4 տոկոսով պակաս է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |