Արմինֆո. 2018 թվականի արդյունքներով Հայաստանում խոշորագույն հարկատուների ցուցակը գլխավորել է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը (նախորդ երկրորդ տեղի փոխարեն)` պետական գանձարան վճարելով 42,2 մլրդ դրամ կամ 87,3 մլն դոլար (21,3% տարեկան աճով), որոնցից 3,5 մլրդ դրամ` մաքսատուրքերի գծով, 8,9 մլրդ դրամ` ուղղակի հարկերի գծով (ներառյալ շահութահարկը, եկամտահարկը), 33,1 մլրդ դրամ` անուղղակի հարկերի գծով (ներառյալ ԱԱՀ, ակցիզային հարկը ):
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, առաջատարների հնգյակը հարկերի գծով պետբյուջե է վճարել, ընդհանուր առմամբ, 158,5 մլրդ դրամ (տարեկան աճը` 16%), որից 40,1 մլրդ-ը ուղղակի հարկերի գծով (ներառյալ շահութահարկը, եկամտահարկը) եւ 86,2 մլրդ դրամ` անուղղակի հարկերի գծով (ներառյալ ԱԱՀ, ակցիզային հարկ):
Նախորդ տարվա հինգերորդ տեղից երկրորդ տեղ է բարձրացել «Զանգեզուրի մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Երրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան է», որը նախկինում ավանդաբար առաջատար էր: Չորրորդ տեղում է «Սի Փի Էս Օյլ Քորփորեյշն ընկերությունն է, որը նախկինում զբաղեցնում էր յոերորդ տեղը: 2018 թվականի արդյունքներով առաջատարների հնգյակը եզրափակում է «GeoProMining» ընկերությունը, որը մեկ տարի առաջ զբաղեցնում է 6-րդ տեղը:
Առաջին տասնյակում են «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն (6-րդ տեղը` նախորդ տարվա 4-րդի փոխարեն), «JTI Armenia» ՓԲԸ (7-րդ տեղը` նախորդ տարվա 9-րդի փոխարեն), «Ֆիլիպ Մորիս՚ ՍՊԸ-ն (8-րդ տեղը` նախորդ տարվա 10-րդի փոխարեն), «International Masis Tobacco» (9-րդ տեղը` նախորդ տարվա 12-րդի փոխարեն) եւ «Ֆլեշը՚ (10-րդ տեղը` նախորդ տարվա 8-րդի փոխարեն):
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն պետբյուջե է վճարել 41,05 մլրդ դրամ, որից 1,4 մլրդ դրամը մաքսատուրքերի, 16,6 մլրդ դրամ ուղղակի հարկերի գծով (ներառյալ շահութահարկը, եկամտահարկը), 1,6 մլրդ դրամ `անուղղակի հարկերի գծով (ներառյալ ԱԱՀ, ակցիզային հարկ):
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բյուջե կատարած հարկային վճարումները կազմել են 39.98 մլրդ դրամ, որից 223.6 մլն դրամ` մաքսատուրքերի գծով, 6.7 մլրդ դրամ` ուղղակի հարկերի, 32.5 մլրդ դրամ` անուղղակի հարկերի գծով:
«Սի Փի Էս Օյլ Քորփորեյշն՚ ընկերության հարկային վճարումները կազմել են 18.4 մլրդ դրամ, որից 5.2 մլրդ դրամ` մաքսատուրքերի գծով, 210.3 մլն դրամ` ուղղակի հարկերի, 17.5 մլրդ դրամ` անուղղակի հարկերի գծով:
Պետական բյուջե «Գեոպրոմայնինգի» վճարումները կազմել են 16,8 մլրդ դրամ, որից 1,5 մլրդ դրամ` մաքսատուրքերի, 7,7 մլրդ դրամ ուղղակի հարկերի, 1,5 մլրդ դրամ` անուղղակի հարկերի գծով:
Նշենք, որ 2017 թվականի արդյունքներով առաջատար հնգյակում էին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (2012 թվից առաջատար էր), «Գրանդ Տոբակո» ՀՁ-ն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն եւ «Զանգեզուրի մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Ընդհանուր առմամբ, նրանք բյուջե էին փոխանցել 136.6 մլրդ դրամ (տարեկան աճը `21.3%), որից 38.7 մլրդ-ը ուղղակի հարկերի գծով (ներառյալ շահութահարկը, եկամտահարկը) եւ 85.04 մլրդ դրամ` անուղղակի հարկերի գծով (ներառյալ ԱԱՀ, ակցիզային հարկ): (31.12.2018 դրությամբ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 483.75 դրամ/1 դոլար):