Արմինֆո.Հայաստանը մանր եղջերավոր անասունի արտահանման հսկայական պոտենցիալ ունի: Այդ մասին փետրվարի 15-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այնուամենայնիվ, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, այսօր մեր գյուղատնտեսությունն ի վիճակի չէ սպասարկել այդ պոտենցիալը, և մեր գործարարները ստիպված են երրորդ երկրներից ներկրել մանր եղջերավոր անասուն և արտահանել:
Վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը հայտնել է, որ իրականում նման պահանջարկ կա, դա հաստատվել է նաև տնտեսվարողների կողմից և այդ պահանջարկն ամիսը կազմում է 50 հազարից ավելի գլուխ մանր եղջերավոր կենդանի: Տնտեսավորողները պատրաստ են արտահանել, եթե Հայաստանում նման քանակությամբ մանր եղջերավոր կենդանի լինի և մթերվի: Ընդ որում, գները 2800-ից 2900 դրամ մեկ կիլոգրամի համար կոնկրետ գյուղացուն կվճարվի:
Ըստ որում, վերջին տարիներին գյուղացիները որաշակի մասը պահում են և ընդլայնում իրենց արտադրությունը: Հետևաբար, Արամ Ղարիբյանը կարծում է, որ առաջիկա տարիներին իրատեսական կլինի նման քանակի տեղական արտադրություն ապահովել և արտահանել:
Վարչապետն առաջարկել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին կառավարության հետ քննարկել այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունները, որպեսզի մենք քաջալերենք մեր գյուղացիներին զարգացնելու ոչխարաբուծությունը, մասնավորապես:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |