Արմինֆո. IDBank-ի պարտատոմսերի հերթական տրանշը թողարկվելու է փետրվարի 20-ին ՝ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամւոլի ծառայությունից, 2019թ. 1-ին թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 6 ամիս է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ տարեկան 5,25%, որը վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ։
Բանկի Վարչության նախագահի տեղակալ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանի խոսքով IDBank-ի պարտատոմսերն աչքի են ընկնում բարձր պահանջարկով, և հաճախորդները սովորաբար սպասում են ամեն հաջորդ տրանշի թողարկմանը։ «IDBank-ը 2018 թ․-ի դեկտեմբերին իրականացրեց 1-ին տրանշի պարտատոմսերի մարում, իսկ տարեսկզբին 6-րդ թողարկման պարտատոմսերը հաջողությամբ ցուցակվեցին Հայաստանի Ֆոնդային Բորսայում։ Բանկը մինչև օրս թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 6 տրանշ` ընդհանուր՝ $25 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով։ IDBank-ը շարունակում է ակտիվ գործունեությունը պարտատոմսերի հայաստանյան շուկայում՝ հաճախորդներին հնարավորություն տալով ստանալ առավել բարձր եկամուտ և դիվերսիֆիկացնել ներդրումները»,- իր խոսքում նշել Ռուբեն Մելիքյանը։
Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա»-ում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
IDBank-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը կարելի է ձեռք բերել 20.02․2019թ.-ից մինչև 15.05.2019թ.-ը IDBank-ի ցանկացած մասնաճյուղում։
Նշենք նաև, որ անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Պարտատոմսերի ազդագրի գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 1/93Ա որոշմամբ։ Ազդագրի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է IDBank-ի պաշտոնական կայքէջում www.idbank.am հասցեով։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |