Արմինֆո.«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովինե Գերմանիայի մասնակցության ձևաչափն է այսօր քննարկվել համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանի և Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնի հետ հանդիպմանը։ Քննարկմանը մասնակցել են «WCIT 2019ե ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը և գործարար ասոցիացիայի տնօրեն Ուտե Կողլովսկի-Կայջեյան։ Հանդիպումը բխում է Գերմանիայում ստորագրված համագործակցության մասին փաստաթղթից, որը կնքվել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցի շրջանակում։
«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովըե հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից (WITSA)։ «WCIT 2019-Yerevanե-ը կազմակերպելու պատիվը վերապահված է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը։ «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովըե կազմակերպվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Գերմանացի հյուրերը հետաքրքրվել են «խելացի քաղաքե, «կլիմայի փոփոխությունե, «էլեկտրոնային առևտուրե թեմաներով, որոնք արդեն ընդգրկված են համաժողովի օրակարգում։
«Մեր ասոցիացիան, որի անդամ են գերմանական ծագման խոշորագույն մի շարք ընկերություններ, պատրաստ է աջակցել թիրախավորված խոսնակների և գերմանական ընկերությունների ներկայացուցիչներին հրավիրելու հարցումե,- նշել է Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնը։
«Մենք փաստեցինք նաև երկու ասոցիացիաների պատրաստակամությունը՝
աջակցելու հայաստանյան և գերմանական ընկերությունների միջև նոր գործարար կապերի ստեղծմանը, ներդրումներին ու համագործակցությանըե,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «WCIT 2019ե համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |