Արմինֆո. Ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցությունները շարունակվում են: ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բանակցություննր են ընթանում, և ես հուսով եմ, որ այս տարվա ընթացքում մեզ կհաջողվի լուծել այդ հարցը, քանի որ այն կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև ԵԱՏՄ համար` ամբողջությամբ վերցրած: Չէ որ ԵԱՏՄ էությունն այն է, որպեսզի ստեղծվի միասնական տնտեսական տարածություն՚, - հայտարարել է նա:
Հայաստանի վարչապետի ասելով, այդ միասնական տնտեսական տարածության կայացման համար հարկավոր է, որպեսզի էներգակիրների գները, որոնք կարևոր բաժին ունեն արտադրանքի ինքնարժեքի կառուցվածքում, լինեն հավասար, լինեն իրար մոտ: «Եթե, օրինակ, միևնույն արտադրանքի ինքնարժեքը Հայաստանում էներգակիրների բարձր գների պատճառով անհամեմատ բարձր լինի, քան, օրինակ, Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում, ապա դա կհարվածի, ըստ էության, ԵԱՏՄ-ին: Ուստի, չափազանց կարևոր է ընդգծել, որ այդ թեման մենք քննարկում ենք ոչ միայն Ռուսաստանի գործընկերների հետ, այլև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական և միջկառավարական խորհրդի նիստերում, ինչպես նաև այլ ձևաչափերոով՚, - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |