Չորեքշաբթի, 6 Մարտի 2019 20:26
Նաիրա Բադալյան

Իտալական վերապահովագրական բրոքերային «Բրունո Սֆորնի»  ընկերությունը, հնարավոր է, Հայաստանում զբաղվի ագրոապահովագրությամբ

Իտալական վերապահովագրական բրոքերային «Բրունո Սֆորնի»  ընկերությունը, հնարավոր է, Հայաստանում զբաղվի ագրոապահովագրությամբ

Արմինֆո ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է իտալական վերապահովագրական բրոքերային հանրահայտ «Բրունո Սֆորնի»  ընկերության գործադիր տնօրեն Բրունո Սֆորնիին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը,   ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանը,  տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

 

Ինչպես հաղորդում է Գյուղնախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման սկզբում Բրունո Սֆորնին հանգամանորեն ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը, մասնավորապես գյուղատնտեսության  ապահովագրության ոլորտում ունեցած փորձն ու պատմությունը՝ ընդգծելով, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրվող գյուղապահովագրության ծրագրով և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ, մասնավորապես խորհրդատվություն տրամադրել, կիսվել փորձով և գիտելիքներով, ինչպես նաև վերապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնել։ Նա շեշտել է, որ տպավորված է հայկական գյուղապահովագրության ծրագրով՝ հավելելով, որ այն շատ պրոֆեսիոնալ է մշակված։

 

Ողջունելով հյուրին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նշել է, որ գյուղապահովագրությունը Հայաստանում նոր գործիք է, և իտալական փորձը օգտակար կարող է լինել տեղի ապահովագրողների համար։

 

«Ապահովագրական համակարգի ներդրումը կարևորագույն նշանակություն ունի երկրում գյուղատնտեսության զարգացման համար, այն կառավարության առաջնահերթությունների թվում է, և մենք  ամբողջապես սատարում ենք  ծրագրի կյանքի կոչմանը»,- մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ համակարգի ներդրումը նաև բազմաթիվ անուղղակի դրական ազդեցություններ կարող է ունենալ ոլորտի վրա։

 

Նարեկ Հովակիմյանը նշել է, որ առաջիկայում նախատեսված է նաև հանդիպումների շարք հայկական ապահովագրական ընկերությունների հետ, որոնց հետ բանակցությունների արդյունքում էլ կորոշվի ընկերության հետ հնարավոր համագործակցությունը և ձևաչափը։

 

Նա նաև հավելել է, որ գյուղապահովագրության փորձնական ծրագրի շրջանակում այս տարի ընտրվել են հանրապետության 6 մարզեր, երեք ռիսկ՝ կարկուտ և հրդեհ, ցրտահարություն և երկու մշակաբույս՝ ծիրան և խաղող, հայկական 3 ապահովագրական ընկերություններ արդեն ցանկություն են հայտնել մասնակցել ծրագրին, վերապահովագրությունը կիրականացնի  աշխարհի խոշորագույն «Swiss Re» շվեյցարական ընկերությունը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
18.09.2020
RUB6.460.00
USD485.260.86
EUR574.983.39
GBP629.671.21
CAD368.541.65
JPY46.510.26
CNY71.790.21
CHF534.252.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000